Կիրանցում «գետնի վրա» երբևէ գործե՞լ է 1976թ.-ի քարտեզը. նախարարության պատասխանը
ՀՀ արդարադատության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան չի մեկնաբանում, թե արդյոք երբևէ Կիրանցի մոտ «գետնի վրա» սահմաններ եղել են ըստ ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզի։
Մենք նաև հարցրել էինք, թե արդյոք Սյունիքի Շուռնուխ գյուղի Բաքվին հանձնված 12 տները ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի 1974-1978 թվականների քարտեզներով գտնվել են Ադրբեջանի տարածքում (տարբեր հատվածներում քարտեզները թվագրվում են տարբեր թվականներով):
«Ձեր նշած հարցերի պարզաբանումը դուրս է արդարադատության նախարարության իրավասության շրջանակից»,- պատասխանել է գերատեսչությունը։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարությունը, արձագանքելով սահմանադրական իրավունքի փորձագետ Վարդան Պողոսյանի հարցազրույցին, մանրամասն մեկնաբանել էր Կիրանց գյուղի տարածքում 1976թ.-ի քարտեզի օգտագործման և սահմանազատման գործընթացի հարցը:
Նախարարությունը, ի թիվս այլ հարցերի, հայտարարել էր, որ Տավուշի Կիրանց գյուղի որոշ բնակիչների անշարժ գույքի կադաստրային վկայագրերը նախկինում սխալ տվյալների հիման վրա են տրվել:
Ադրբեջանի հետ սահմանազատման շրջանակներում Կիրանցի տարածքի մի մասը՝ երկու տուն, կամուրջ, դեպի Վրաստան միջպետական ճանապարհի մի հատվածը և, նախնական տվյալներով, ավելի քան 50 հողամաս, պետք է անցնեն Ադրբեջանին։ Իսկ նոր սահմանն անցնելու է դպրոցի նոր շենքից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։
Հիշեցնենք նաև, որ Շուռնուխ գյուղի 12 տուն Ադրբեջանին է փոխանցվել առանց սահմանազատման։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 16:22
На Северном проспекте Еревана сегодня, 25 июня, был установлен большой экран с надписью «Свободу Самвелу Карапетяну».
-
2025-06-25 16:19
В суд будет подано ходатайство об аресте архиепископа Баграта Галстаняна. Об этом в беседе с журналистами перед зданием Управления уголовного розыска заявил адвокат Сергей Арутюнян.
-
2025-06-25 16:15
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи раскритиковал Договор о нераспространенииядерного оружия (ДНЯО) за неспособность защитить мирную ядерную программу Ирана, заявив, что Тегеран может изменить свою позицию в отношении сотрудничества в рамках ДНЯО, передает Mehr.
-
2025-06-25 16:13
В доме председателя Национального собрания Арцаха Ашота Даниеляна был проведён обыск. Об этом сообщил адвокат Роман Ерицян.