ԱՄՆ-ը մուտքի թույլտվության արգելք է սահմանել Վրաստանի իշխանությունների նկատմամբ
ԱՄՆ Պետդեպարտամենտը մուտքի թույլտվության արգելք է սահմանել Վրաստանի տասնյակ քաղաքացիների, նրանց թվում՝ Վրաստանի խորհրդարանի անդամների և իրավապահ մարմինների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների նկատմամբ՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունման առնչությամբ։
«Ցանկում ընդգրկված են «Վրացական երազանք» կուսակցության անդամներ, խորհրդարանի անդամներ, իրավապահ մարմինների պաշտոնյաներ և շարքային քաղաքացիներ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Նա հավելել է, որ «խոսքը երկու-երեք տասնյակ» մարդկանց մասին է։ Նրանց անունները չեն բացահայտվում։ «Սովորաբար մարդկանց չենք ծանուցում, բայց նրանք կիմանան, եթե փորձեն ժամանել Միացյալ Նահանգներ», - հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
«Հուսով ենք՝ Վրաստանի ղեկավարները կվերանայեն իրենց գործողությունները և քայլեր կձեռնարկեն իրենց երբեմնի ժողովրդավարական և եվրաատլանտյան նկրտումներն առաջ մղելու համար», - ընդգծել է Միլլերը և զգուշացրել. որ եթե նրանք չանեն այդ քայլերը, ԱՄՆ-ը պատրաստ է լրացուցիչ գործողություններ ձեռնարկել:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.