Կիրանցում տներից զրկվող մարդկանց 50-130 հազար դոլար փոխհատուցում է առաջարկվում
Կիրանցում սահմանազատման հետևանքով տներից զրկվող մարդկանց, մեր ունեցած տեղեկություններով, 50- 130 հազար դոլար փոխհատուցում է առաջարկվում՝ կախված գույքի տեսակից։
Ամենաբարձրը գնահատվում են Ադրբեջանին անցնող տները, որոնք 2-ն են՝ Մհեր Սիմոնյանինն ու Խանում Թամրազյանինը։ Երկուսն էլ արդեն սկսել են քանդել իրենց տները. գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով՝ երկուսին էլ գյուղում հող է հատկացվելու նոր տուն կառուցելու համար։
Ընդհանուր 30 անձի պատկանող 54 գույք է անցնում ադրբեջանական կողմին, որոնց բոլորի համար առկա են կադաստրի վկայականներ։ 30-ից 20-ը համաձայնել են ընդունել կառավարության առաջարկած փոխհատուցումները։
Բացի 2 բնակելի տներից Ադրբեջանի տիրապետության տակ են անցնում 3 խանութ, 1 ավտոմասերի կետ, 48 հողամաս, մի քանի հա համայնքային հողեր։ Տներից ու հողամասերից մի քանիսն էլ հայտնվում են անմիջապես սահմանին կից, թեպետ մնում են հայկական կողմում։
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին երկու երկրների սահմանին տեղի է ունեցել սահմանազատման հանձնաժողովների 9-րդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Դրա արդյունքում 1976 թվականի քարտեզների հիման վրա ստորագրվեց մի շարք բնակավայրերի միջև անմիջապես սահմանագծման մասին արձանագրություն-նկարագիր։
Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ ՀՀ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Տավուշի մարզի սահմանի հատվածի պահպանությունը ՝ Բերքաբեր գյուղի շրջանում 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս գյուղերի մոտ՝ 4,9 կմ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 11:11
Беспорядки в Лос-Анджелесе перекинулись на Вашингтон и Сиэтл: люди поджигают мусорные баки и запускают в полицию фейерверки.
-
2025-06-12 11:05
Иран снова предупредил Азербайджан о недопустимости пересечения "красных линий", сказал Sputnik Армения политолог, научный сотрудник аналитического центра APRI Armenia Бениамин Погосян на полях форума APRI в Ереване, комментируя заявление советника Верховного лидера ИРИ.
-
2025-06-12 10:21
Директор Института нового общества, политолог Василий Колташов прокомментировал Alpha News новость о том, что премьер-министр Армении Никол Пашинян заявил о создании координационной группы для переизбрания главы Армянской Апостольской церкви.
-
2025-06-12 10:16
Поведение Ирана в вопросе "Зангезурского коридора" настораживает Баку и Анкару, которые хоть и не отказались от идеи открытия экстерриториального маршрута через Армению, тем не менее считают рискованной какую-либо авантюру. Такое мнение в интервью Sputnik Армения выразил политолог, эксперт в области безопасности Давид Арутюнов.