ՀՀ-ն ու Գերմանիան կհամագործակցեն ռազմատեխնոլոգիական ոլորտում
Հայաստանն ու Գերմանիան ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ հունիսի 5-9-ը Բեռլինում անցկացվող «ILA Berlin 2024» ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Գերմանիա է մեկնել ՀՀ ՊՆ պատվիրակությունը` պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ։
Այցելության շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարարության պետքարտուղար Բենեդիկտ Ցիմմերի, այլ պաշտոնյաների և ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ։
«Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Գերմանիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, ստորագրվել են փաստաթղթեր»,– ասված է հաղորդագրությունում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 16:22
На Северном проспекте Еревана сегодня, 25 июня, был установлен большой экран с надписью «Свободу Самвелу Карапетяну».
-
2025-06-25 16:19
В суд будет подано ходатайство об аресте архиепископа Баграта Галстаняна. Об этом в беседе с журналистами перед зданием Управления уголовного розыска заявил адвокат Сергей Арутюнян.
-
2025-06-25 16:15
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи раскритиковал Договор о нераспространенииядерного оружия (ДНЯО) за неспособность защитить мирную ядерную программу Ирана, заявив, что Тегеран может изменить свою позицию в отношении сотрудничества в рамках ДНЯО, передает Mehr.
-
2025-06-25 16:13
В доме председателя Национального собрания Арцаха Ашота Даниеляна был проведён обыск. Об этом сообщил адвокат Роман Ерицян.