Последние новости

Սամվել Վարդանյանի տնային կալանքը երեք ամսով երկարացվեց

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին ավտոբուսում վիրավորած Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի՝ տնային կալանքի ժամկետը դատարանի կողմից երեք ամսով երկարացվեց։ Տեղեկությունը հայտնում է Ասլանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Ապրիլի 15-ին համացանցում տեսագրություն տարածվեց, որում մի երիտասարդ անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնում պատգամավորի հասցեին, ինչից հետո հրմշտոց է սկսվում։ Ավելի ուշ պարզվեց, որ այդ երիտասարդը Սամվել Վարդանյանն է, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել առերևույթ խուլիգանության հատկանիշներով։ Ապրիլի 16-ին փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնեց` Սամվել Վարդանյանին դաժան ծեծի են ենթարկել։

«Դատական ակտի հետ համաձայն չենք և պատրաստվում ենք այն բողոքարկել»,–գրել է Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք` ապրիլի 18–ին Սամվել Վարդանյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ որոշեց կիրառել տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ խափանման միջոցները։

Իսկ Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն էր նշանակվել։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ