Последние новости

«Հանուն հայրենիքի»․ Բաքվի հետ բանակցություններն առանց միջազգային միջնորդների անհնարին են

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները չեն կարող ընթանալ ճնշման մթնոլորտում և առանց միջազգային միջնորդների մասնակցության։

Ըստ ТАСС-ի՝ արտասահմանյան լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսում նման տեսակետ է արտահայտել «Հանուն հայրենիքի» հայկական ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Ադրբեջանի հետ մեզ իրական բանակցություններ են պետք, ոչ թե պարտադրանք կամ ուժի սպառնալիք։

Մյուս շատ կարևոր հանգամանքն այն է, որ այդ բանակցությունները պետք է տեղի ունենան երաշխավորների ներկայությամբ, որոնց ձևաչափն արդեն ստեղծվել է աշխարհում, այն է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը (նրա համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան)», - ընդգծել է Գալստանյանը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ