Последние новости

«ԱՆՎԵՐՋ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻԴ ՑԱՆԿԸ, ՀԵՌԱՑԻ՛Ր ԱՆԱՐՅՈՒՆ»

Տավուշում և Լոռիում վարարումների ու ջրհեղեղների բարձրակետից 10 օր անց տվյալներ հայտնվեցին՝ մարդկային գործոնին հղումով։ Հայտնի է դարձել «ՁորաՀԷԿ»-ի աշխատանքում խափանումների մասին, ինչի առնչությամբ դեռևս ապրիլին նախազգուշացում է եղել ջրամբարից ջուր բաց թողնելու համար շլյուզները բացելու վերաբերյալ: Դա Ձորագետ և Դեբեդ գետերում ջրի մակարդակի աճի պատճառներից մեկն էր։ Տեղեկություններ կան նաև այն մասին, որ աղետի պատճառ են դարձել պայթեցման աշխատանքները ափամերձ գոտում:

Ջրհեղեղների վտանգը գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից, ՀԽՍՀ-ում մշակվել էին կանխարգելիչ միջոցառումներ, որոնք այնուհետ կիրառվել են բոլոր 3 նախագահների օրոք, և միայն 2018-ի «հեղափոխությունից» հետո տգետների հանցախումբը չեղարկեց պրոֆիլակտիկ միջոցառումները՝ կրճատելով ֆինանսավորումը: Դե, պետք էր, չէ՞, ինչ-որ տեղից միլիոններ հայթայթել պատգամավորներին, նախարարներին և ոստիկաններին պարգևավճարներ տալու համար։ Վարարումների և ջրհեղեղների գագաթնակետը մայիսի 26-ի գիշերն էր, բայց առ այսօր նույնիսկ նախնական տվյալներ չկան վնասի մասին:

Վարարումների և ջրհեղեղների գլխավոր պատճառներից մեկը մասնագետները համարում են աննախադեպ անտառահատումները վերջին 6 տարվա ընթացքում: Ծառերն ունեն խոնավությունը կլանելու հատկություն, և դա նվազեցնում է բնական աղետների վտանգը: Շուտով 5 տարին կլրանա այն օրից, երբ 2019թ. հուլիսին Իջևանում պատժիչ գործողություն անցկացվեց ապօրինի անտառահատումների դեմ: Գիշերը տղամարդկանց բռնի ուժով դուրս բերեցին տներից, նստեցրին ոստիկանական մեքենաներ և տարան անհայտ ուղղությամբ։ Այն ժամանակ ժողովուրդը դեռ սովոր չէր նման մեթոդների. հայրերի նկատմամբ գիշերային հաշվեհարդարից հետո երեխաները վախից չեն խոսել օրեր շարունակ։ Փաշինյանն այն աստիճան էր կատաղել ապօրինի անտառահատումների փաստերից, որ Արթուր Վանեցյանից (այն ժամանակ ԱԱԾ ղեկավարից) պահանջեց «արյան գետեր» ապահովել Իջևանում։ 5 տարի անց կարելի է վստահորեն արձանագրել, որ Նիկոլի օրոք որսագողության ծավալները լոկ աճել են։

Զավթելով իշխանությունը՝ Փաշինյանը չեղարկեց ոչ միայն բնական աղետների դեմ պայքարի կանխարգելումը, այլև մինչև 2024 թվական սպառազինությունների գնման նախորդ կառավարության կողմից հաստատված ծրագիրը։ Նա գնեց զենք, որը ոչ մի կերպ չդրսևորեց իրեն 44-օրյա պատերազմի ժամանակ։ Փաշինյանը մերժեց բանակցային գործընթացի բոլոր ձեռքբերումները, ներառյալ Ժնևի, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերը 2016 թվականի ագրեսիայի արդյունքներով: Նա ջնջեց բանակցային ողջ գործընթացը, 2020 թվականի հունվարի 25-ին Կապանում կայացած ասուլիսում ստեց, թե բանակցություններ չկան: Երբ ՌԴ արտգործնախարար Ս.Լավրովը հրապարակեց փուլային տարբերակի շուրջ ընթացող բանակցությունների փաստը, քաղաքականացված հանրությունը հարց տվեց. գուցե Փաշինյանը չի՞ հասկացել, որ մասնակցում է բանակցությունների։ Սկզբում նա պնդում էր, թե իրավասու չէ բանակցել Արցախի ժողովրդի անունից։ Հետո ասաց, թե «վերջնական լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ժողովուրդների համար», արդյունքում հասավ իր նպատակին և հանձնեց Արցախը։

Զրոյացնելով բանակցային գործընթացում նախկին իշխանությունից ժառանգած շահեկան դիրքերը՝ նա սկսեց բանակցությունները «իր կետից», գործընթացը տարավ փակուղի, բարենպաստ պայմաններ տրամադրելով Ալիևին 44-օրյա ագրեսիայի համար։ Պատերազմի սկսվելուց անմիջապես հետո հայտարարեց, թե «տիրապետում է գերագույն գլխավոր հրամանատարի բոլոր հմտություններին», և հանձնեց երկրորդ հանրապետության տարածքի 75%-ը, հողը դրեց 5 հազար հայ զինվորների, իսկ հետո սկսեց ստել, թե տարածքները հանձնել են իրենից առաջ, իսկ ինքը «տնտեսական հեղափոխության» է պատրաստվում 6-ամսյա ճանապարհային քարտեզով…

2020 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի 4-րդ օրը Փաշինյանը ԱԽ նիստում անտեսեց այն ժամանակ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի առաջարկը՝ դադարեցնել ռազմական գործողությունները մարդկային ուժի և զինտեխնիկայի պահպանման համար։ Այն ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հաստատեց փաստը՝ ասելով, որ Գասպարյանն այդ առաջարկը նախապես համաձայնեցրել է իր հետ: Փաշինյանն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ստեցին, թե նման առաջարկ չի եղել, և որպես հաստատում ներկայացրեցին նիստի մոնտաժված սղագրությունը։ Ի դեպ, այդ առաջարկից մեկ օր առաջ Փաշինյանն ինքնակամ դադարեցրել էր կենդանի ուժի համալրումն առաջնագծում, որտեղ թեժ մարտեր էին ընթանում:

Փորձառու գեներալների հեռացումը ռազմական գործողություններից (Մովսես Հակոբյանին Փաշինյանը հետ կանչեց մարտական գործողությունների ղեկավարման շտաբից՝ Աննա Հակոբյանին նկատողություն անելու համար), Արցախի Հանրապետության օդային տարածքը պաշտպանելու համար անհրաժեշտ սպառազինության բացակայությունը, ոչ իրավաչափ հրամանները (օրինակ՝ Լելե Թեփե բարձունքը գրոհելու մասին) 44-օրյա պատերազմում պարտության պատճառների բնավ ամբողջական ցանկը չեն։ Գեներալներ Գասպարյանի և Հակոբյանի բացահայտումներից հայտնի է, թե ինչպես են կայացվել որոշումները, այդ թվում՝ Ակնայի, Քարվաճառի, Քաշաթաղի հանձնումն առանց գեթ մեկ կրակոցի…

44-օրյա պատերազմում կրած պարտությանը նախորդել էր համավարակի կանխարգելման ձախողումը։ Փաշինյանը հայտարարեց. «Կորոնավիրուսներին հատ-հատ պինցետով հանելու ենք ու արաղով դեզինֆեկցիա անենք», այսօր շատերը մոռացել են այն օրերը, երբ երկիրը օրական 50 մարդ էր կորցնում այն պատճառով, որ առողջապահության նախարարի պաշտոնում Փաշինյանի դրածո Արսեն Թորոսյանը որոշել էր, թե կորոնավիրուսը վտանգավոր չէ... 44-օրյա պատերազմից հետո, 2021թ. մայիսի 12-ին սկսվեց ինքնիշխան Հայաստանի տարածքների բռնազավթումն առանց գեթ մեկ կրակոցի. չկրակելու հրամանը տվել էր Փաշինյանը։ Դիմադրության բացակայությունը հանգեցրեց 2021 սեպտեմբերի 16-ի մեկօրյա դիրքային պատերազմին, իսկ 2022-ի նոյեմբերի 13-ին սկսվեց Ադրբեջանի ագրեսիան հայ-ադրբեջանական սահմանի 5 ուղղություններով։

Արցախը Ադրբեջանի կազմում Փաշինյանի ճանաչելուց (հոկտեմբերի 6-ին Պրահայում) հաշված ամիսներ անց, 2022 թվականի դեկտեմբերի 12-ին սկսվեց 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության պահպանված պատառիկի շրջափակումը, ինչն ավարտվեց 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի ցեղասպանությամբ և բռնի տեղահանմամբ. 150 հազար արցախցիներ զրկվեցին Հայրենիքից։ Վարչապետի աթոռին բազմած քայլող թյուրիմացությունը պարծենում էր, թե զարմացրել Է Եվրոպային ընդունած փախստականների քանակով…

6 տարվա ընթացքում 4 պատերազմ, հազարավոր հայրենակիցների մահ, բանակի ջախջախում, պետական անվտանգության և արդարադատության համակարգերի ոչնչացում, և որպես պետության ոչնչացմանն ուղղված քաղաքականության շարունակություն՝ ինքնիշխան Հայաստանի տարածքների միակողմանի հանձնում Ալիևի թելադրանքով։

6 տարի շարունակ ստի մի հոսքին փոխարինելու է գալիս մյուսը, այսօր ռեժիմի քարոզչամեքենան հեքիաթներ է տարածում, թե ՀՀ էներգետիկ անվտանգությունը կապված է ամերիկյան մոդուլների հետ, թեև հասկանալի չէ, թե որտեղից ենք ստանալու միջուկային վառելիքը։

Ժողովրդի վզին են փաթաթում ակնհայտ սուտն այն մասին, թե ռազմական անվտանգությունը կապված է ՆԱՏՕ-ի օրինակով ԶՈՒ-ի բարեփոխման հետ։ Այդ մոդելով բարեփոխված ուկրաինական բանակը, արևմտյան կոալիցիայի աննախադեպ աջակցությամբ, օրեցօր նահանջում է ՀՌԳ-ի ճնշման տակ: ՆԱՏՕ-ի հրահանգիչներն արդեն խորհրդատվություն են տրամադրում ոչ միայն ՀՀ ԶՈՒ-ին, այլև իրավապահներին…

Ոչ վաղ անցյալում, հիշեցնեմ, ժողովրդին ներշնչում էին, թե հեռադիտակներով զինված ԵՄ դիտորդները Հայաստանի սահմանների անվտանգության երաշխիքն են։ Իրականությունը հեռու է հեքիաթներից, իրականում կա միայն տարածքների հանձնում սահմանազատման ցուցանակի տակ և չկա ոչ մի որոշակիություն խաղաղության միջպետական համաձայնագրի ստորագրման առումով։ Իշխանությունը, հիշեցնեմ, ստում էր, թե փաստաթուղթը կստորագրվի 2023 թվականի վերջին – 2024 թվականի սկզբին։ Բայդենի խորհրդական Ջեյք Սալիվանն օրերս Էրդողանի խորհրդականի հետ քննարկել է Բաքվի ու Երևանի միջև համաձայնագրի ստորագրման հեռանկարը։ Ոմանք դեռ կասկածներ ունե՞ն, թե ով է ղեկավարում գործընթացները՝ փորձելով դուրս մղել Ռուսաստանին դրանցից:

Եվ էլի մի բան. տողերիս հեղինակը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման ակցիաներին մասնակցող 4 թոռների տատիկին՝ Մարգարիտա Եգանյանին խոստացել է փոխանցել իր ուղերձը Փաշինյանին. «Անվերջ է հանցագործություններիդ ցանկը, հեռացի՛ր անարյուն»։.

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • РВЕТСЯ В ПОЛИТИКУ, НАЗЫВАЕТ СЕБЯ ПЕРВОЙ ЛЕДИ…
      2024-09-16 09:46

      Путешествует по странам, встречаясь с официальными лицами, устраивает званые обеды с представителями бизнес-кругов, посещает марзы, на днях произнесла речь с трибуны форума в Пекине. Анна Акопян развернула беспрецедентно кипучую деятельность, которая породила целый ряд вопросов. Кстати, все свои письма и обращения с недавних пор жена человека на посту премьер-министра подписывает следующим образом: "Анна Акопян. Первая леди".

    • ПАШИНЯН СНИМАЕТ ЗАМКИ С ГРАНИЦЫ
      2024-09-16 09:36

      Ветеранам войн за освобождение Арцаха, регулярно заступающим на дежурство по охране боевых постов, понизили зарплату со 180 тыс. драмов до 120 тыс. О тех, кто по 15 дней каждый месяц несет боевое дежурство на армянских позициях, мы писали неоднократно. Пристальные читатели "Голоса" наверняка вспомнят репортажи с митингов военизированной организации "Крестоносцы", которая первой выступила против решения министра обороны Сурена Папикяна урезать зарплату защитникам наших границ из числа ополченцев, среди которых много членов организации "Еркрапа".

    • ВПЕРЕД В КОАЛИЦИОННОЕ ПРОШЛОЕ?
      2024-09-14 11:00

      Политическую повестку диктует движение "Тавуш во имя Родины" Если популяризацией позиции властей в публичном пространстве занялся руководитель общественной организации "Союз информированных граждан" Даниэл Иоаннисян, то это верный признак попытки режима навязать обществу дискуссию с искусственной повесткой. Битый час этот господин доказывал ведущей Общественного телеканала преимущества парламентских коалиций, будто речь шла о каком-то новом, доселе не изведанном, явлении. Статью 89 Конституции РА Дени представил не иначе, как попытку третьего президента Сержа Саргсяна обеспечить РПА воспроизводство у власти на выборах 2017 г. Для тех, кто не страдает провалами памяти, эта статья не результат политической прихоти лидера РПА, а производное из опыта парламентских коалиций.

    • УЛЬТИМАТУМ ПАШИНЯНУ ОТ АДЕПТОВ СОРОСА
      2024-09-13 09:30

      Во время визита Путина в Баку горе-политологи из лагеря ГД хором вещали на телеканалах власти о том, что предшествующие визиту ложные обвинения армянской стороны в обстрелах азербайджанских позиций преследовали конкретную цель: все, дескать, было задумано так, чтобы после визита обвинения прекратились, и это приписали бы вмешательству Путина. Путин уехал, МО РА продолжает опровергать ложные обвинения азербайджанской стороны, а горе-политологи, по-прежнему, едят белый хлеб с маслом и сочиняют другие агитки примерно такой же достоверности...






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ