Սիմոնյան․ Զախարովան ուղղակի սուտ է խոսում
Ես իրեն և ստեր չեմ մեկնաբանում: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել հայ խորհրդարանականներին Բուչայում իբր սպնվածների ցուցակը, որը նրանց է փոխանցել Կիևը:
«Ասել է նաև, որ ինչ-որ պատվիրակություն է գնացել Ուկրաինա: Ոչ մի պատվիրակություն չի գնացել Հայաստանից, բայց կարող եմ տիկին Զախարովային կամ ԱԳՆ-ին խնդրել, որ իմ լրատվականը կամ իմ օգնականը փոխանցի, օրինակ, ԼՂ-ում վերջին ռազմական գործողությունների ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունը: Կարող եմ 100 հազարի ավելի փախստականների անունները փոխանցել տամ, եթե իրենց հետաքրքիր է, այն տարածքում, որտեղ իրենք խաղաղապահ գործունեություն էին ծավալում:
Ընդհանուր առմամբ, ես աբսուրդներ ու ստեր, որն արդեն գործելաոճ է դարձել, չեմ մեկնաբանում: Նա ուղղակի սուտ է խոսում»,-ասաց ԱԺ նախագահը:
Դիտարկմանը, որ Նոր Նորքի թաղապետն էր մեկնել Ուկրաինա, Ալեն Սիմոնյանը հեգնանքով արձագանքեց. «Ես կփոխանցեմ Նոր Նորքի թաղապետարանին, Նոր Նորքի թաղապետարանը պաշտոնապես կպատասխանի Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչությանը: Ես խոսք եմ տալիս, որ թաղապետարանը կպատասխանի կամ կգրի: Կարող է մեր հարևանի ամուսինն էլ է գնացել Ուկրաինա: Չի կարող որևէ պատգամավոր տեղ գնա ու որևէ մեկը դրա մասին չիմանա, էլ չեմ ասում պատգամավորական խումբ: Սուտ է, ստեր»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 07:10
Суд удовлетворил ходатайство об аресте депутата Национального собрания Республики Арцах Давида Галстяна. Он арестован на два месяца.
-
2025-06-26 07:05
Турецкий сайт OdaTV написал, что супруга премьер-министра Армении провела свой отпуск с 19 по 22 июня в самом роскошном отеле Titanic Mardan Palace в Анталье.
-
2025-06-26 07:02
Суд общей юрисдикции в Ереване решил арестовать лидера движения "Священная борьба", архиепископа Баграта Галстаняна сроком на 2 месяца. Решение озвучил адвокат Ованнес Худоян.
-
2025-06-26 06:57
Суд удовлетворил ходатайство об аресте полковника запаса Миграна Махсудяна.