Последние новости

Աղետի գոտում թեթև մարդատար մեքենաների երթևեկությունը Մ6 մայրուղու վրա վերականգնված է

Աղետի գոտում թեթև մարդատար մեքենաների երթևեկությունը Մ6 մայրուղու վրա վերականգնված է: Այս մասին հայտնել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը։

«Նաև որոշակի սահմանափակումներով անհրաժեշտություն է առաջանում բեռնատարների երթևեկություն իրականացնել: Այս պահին կարծես թե անվտանգության խնդիր չկա, բայց դեռ վաղ է անվտանգության հստակ երաշխիքներ տալ։ Վարորդներին հորդորում ենք առավել զգոն լինել այդ հատվածում երթևեկում իրականացնելիս»,- նշել է նա:

Նշենք, որ հեղեղումներից զգալի վնասվել էր Մ6 ճանապարհը` հաշվի առնելով, որ3-4 հատվածում ամբողջ ճանապարհը չկա:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ