Սպիտակ տունը Եվրախորհրդարանի վերջին ընտրությունների արդյունքները «ոչ միանշանակ» է անվանել
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հակասական է անվանել անցյալ շաբաթ կայացած Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները։
«Արդյունքները տարբեր են եղել որոշ երկրներում և խառն են ամբողջ Եվրոպայում», - ասել է նա լրագրողների համար առցանց ճեպազրույցում՝ ընդունելով, որ «սա ժողովրդավարություն է»:
Պաշտոնյան նշել է, որ Միացյալ Նահանգների իշխանությունները կշարունակեն համագործակցել Եվրոպայում եվրոպացի դաշնակիցների հետ՝ անկախ Եվրախորհրդարանի կազմից։ «Մենք հարգում ենք մեր դաշնակիցներին և գործընկերներին եվրոպական մայրցամաքում և բացարձակապես վստահ ենք, որ անկախ նրանից, թե ով կստանա տեղ Եվրախորհրդարանում, մենք կարող ենք շարունակել աշխատել ԵՄ-ի հետ»,- հավելել է նա։ «Մենք ակնկալում ենք շարունակել համագործակցությունը [Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Քիրբին մեկնաբանել է նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի լուծարումը և սպասվող արտահերթ ընտրությունները։ «Նախագահը կաշխատի Ֆրանսիայի դեմոկրատական ճանապարհով ընտրված առաջնորդների հետ, ովքեր էլ նրանք լինեն»,- ասել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.
-
2025-06-17 11:05
Участники конференции "Отношения государства и церкви: современные проблемы" осудили нападки властей Армении на Армянскую Апостольскую церковь.