Բագրատ Սրբազան․ Ժամը 15։00-ին բոլորիդ սպասում եմ, Ժողովուրդ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վաղ առավոտյան ուղիղ միացումով ներկայացրեց Բաղրամյան պողոտայում տիրող իրավիճակը։
Բարի լույս մաղթելով պայքարի մասնակիցներին՝ Սրբազանն ասաց, որ այսօր ժամը 15։00-ին բոլորին սպասում է Բաղրամյան պողոտայում։
«Ժամը 15։00-ին բլորիդ սպասում եմ ժողովուրդ»,- ասաց Սրբազանը։
Հիշեցնենք, որ նախօրեին նա հայտարարել էր. «Այո΄, վաղը չափազանց կարևոր օր է, եթե կուզեք շատ ծանր ու ծանրակշիռ, վաղը ժամը 15։00-ին շատ մեծ թվով պետք է հավաքվենք, որովհետև ասելիք և անելիք ունենք:
Այն մարդիկ, որոնց դուք վճարում եք, մերժել են ժողովրդի այն հատվածի պահանջը, որը համաձայն չէ այս իրականության հետ։ Եվ դա մեծ մասն է կազմում մեր ժողովրդի։ Այսօր որ անկյունում կանգնես, դրա մասին են խոսում։ Առանցքը կազմում է այս իշխանության մերժումը: Շատ հաստատուն կերպով այս մարդկանց պետք է գործազուրկ դարձնենք։ Իրենք պետք է հասկանան` աղետ է բերում իրենց աշխատանքը, ինչպես նաև մահ և դժբախտություն: Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց սրտում փոփոխության կարիք են տեսնում` ներկա եղեք այստեղ` վերջնական ու վճռական խոսք ասելու այս մարդկանց»։
Հիշեցնենք, որ հունիսի 9-ից Բաղրամյան պողոտան փակ է: Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ վրաններ է տեղադրել պողոտայում և շուրջօրյա նստացույց հայտարարել:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.