Արդեն երրորդն օրն է՝ փակ է Բաղրամյան պողոտան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արդեն երրորդ օրն է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ գիշերն անցկացնում են Բաղրամյան պողոտայում: Պողոտան փակ է, այստեղ բազմաթիվ վրաններ են տեղադրված: Ոստիկանները երեք օր է շղթա կազմած փակ են պհում Դեմիրճյան փողոցի մուտքերը թե Բաղրամյան պողոտայի կողմից, թե Պշռոշյան փողոցի կողմից:
Բաղրամյն պողոտայում այս պահին հանգիստ է: Վաղ առավոտյան Բագրատ Սրբազանը «լայվ» է մտել, ներկայացրել իրավիճակը պողոտայում և հայտարարել, որ այսօր ժամը 15։00-ին բոլորին սպասում է Բաղրամյան պողոտայում։
Նախօրեին Բագրատ Սրբազանը հայտարարել էր. «Այո΄, վաղը չափազանց կարևոր օր է, եթե կուզեք շատ ծանր ու ծանրակշիռ, վաղը ժամը 15։00-ին շատ մեծ թվով պետք է հավաքվենք, որովհետև ասելիք և անելիք ունենք:
Այն մարդիկ, որոնց դուք վճարում եք, մերժել են ժողովրդի այն հատվածի պահանջը, որը համաձայն չէ այս իրականության հետ։ Եվ դա մեծ մասն է կազմում մեր ժողովրդի։ Այսօր որ անկյունում կանգնես, դրա մասին են խոսում։ Առանցքը կազմում է այս իշխանության մերժումը: Շատ հաստատուն կերպով այս մարդկանց պետք է գործազուրկ դարձնենք։ Իրենք պետք է հասկանան` աղետ է բերում իրենց աշխատանքը, ինչպես նաև մահ և դժբախտություն: Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց սրտում փոփոխության կարիք են տեսնում` ներկա եղեք այստեղ` վերջնական ու վճռական խոսք ասելու այս մարդկանց»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-28 19:49
30 марта состоятся внеочередные выборы в Совет старейшин Гюмри. В сложившейся ситуации в Армении выборы в Совет старейшин Гюмри предоставляют уникальную возможность переломить ситуацию во всей республике. Об этом говорится в заявлении, распространенном движением «Вместе».
-
2025-03-28 19:47
Председатель Союза армян России Ара Абрамян пообещал через два дня рассказать о причинах инцидента в аэропорту "Звартноц", где его продержали три часа. Причина "станет сюрпризом", заявил он в интервью 24news.am.
-
2025-03-28 19:44
Землетрясение магнитудой 4,9 (предположительное значение) произошло 28 марта в районе границы Казахстана и Кыргызстана. Об этом сообщает 24.kg.
-
2025-03-28 19:42
В Мьянме число погибших в результате землетрясения достигло 144. Об этом сообщает Kyodo.