Последние новости

Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին Ռուսաստանի օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ռուսաստանի նորագույն պատմության այս կարևոր օրը խորհրդանշում է ռուսաստանցիների ձգտումը` բացել քաղաքական նոր հանգրվան հարուստ պատմություն, մշակույթ և ավանդույթներ ունեցող երկրի պատմության մեջ: Համոզված եմ, որ հավասարության անսասան սկզբունքների և երկու երկրների ժողովուրդների շահերը հաշվի առնելու վրա հիմնված Հայաստանի և Ռուսաստանի միջև դարավոր հարաբերությունները այսուհետ ևս կշարունակեն զարգանալ կառուցողական հունով՝ նպաստելով երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»։

Իսկ Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ-ի ու ՌԴ-ի կառավարությունների միջև փոխադարձ հարգանքի վաղեմի ավանդույթների վրա հիմնված փոխշահավետ, բազմակողմ համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ուղղություններով այսուհետ ևս կշարունակի զարգանալ առևտրատնտեսական, գիտական, տեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների:

Ռուսաստանի օրը պետական տոն է, որը նշվում է ավելի քան 30 տարի հունիսի 12-ին: 1990-ի այս օրը ՌՍՖՍՀ ժողովրդական պատգամավորներն իրենց համագումարներից մեկում ընդունեցին Ռուսաստանի պետական ինքնիշխանության մասին հռչակագիր, որը հիմք հանդիսացավ սահմանադրական բարեփոխումների համար և դարձավ դրա մեկնարկային կետը: Ռուսաստանում օրը ոչ աշխատանքային է:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ