Հայաստանում ամուսնության տարիքային շեմը սահմանվեց 18 տարեկանը
Ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանվեց 18 տարեկանը՝ առանց բացառությունների։ ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած օրենսդրական նախագծերը՝ «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»։
Նախագծերն ընդունվեցին 67 կողմ, 1 դեմ, 24 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
ՀՀ գործող օրենսդրության համաձայն ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:
Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:
Ըստ ընդունված փոփոխությունների՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը:
«Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվող արդյունքը»
ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:
Ամուսնության տարիքային շեմի բարձրացման արդյունքում առավել խիստ մոտեցմամբ պայմանավորված որպես այդպիսին հնարավոր կլինի բացառել վաղամուսնությունները:
Ներկայացվող փոփոխությունները հնարավորություն կտան Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին առավել արդյունավետ կերպով իրականացնել երեխաների կրթական, առողջապահական պետական վերաբերելի քաղաքականությունը, իսկ վերջնարդյունքում հնարավոր կլինի առավել արդյունավետորեն ապահովել հասուն, գիտակից և առողջ քաղաքացու սահմանադրորեն հռչակված ամուսնանալու ազատությունը:
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.