Последние новости

Փաստաբան․ Բյուրականի մոտակայքում «շատ վատ ձևով» ձերբակալել են Հաթերքի գյուղապետին

ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի մոտակայքում ձերբակալել են Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Բյուրականի մոտակայքում սեփական մեքենայից շատ վատ ձևով ձերբակալել են Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանին։ Այս պահին փորձում ենք ճշտել այն տեղեկությունը, որ ձերբակալողները մեքենայում մենակ են թողել պարոն Գրիգորյանի մանկահասակ երեխաներին։ Մեն-մենակ։ Ճամփի վրա»,– գրել է Մելիքյանը։

Նա նշել է, որ հավելյալ տեղեկությունների մասին կհայտնի քիչ անց։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ