Ֆրանսիան արգելել է Ադրբեջանի պետական գործակալության աշխատակցուհու մուտքը Շենգենյան գոտի
Ֆրանսիան արգելել է Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալության աշխատակցուհու մուտքը Շենգենյան գոտի։ Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ հունիսի 11-ին արգելափակվել է Բոնն քաղաքում սեմինարին մասնակցելու համար գործուղված աշխատակցուհու մուտքը Շենգենյան գոտի։
«Քյոլն/Բոն օդանավակայանում գործակալության թղթակից Այգուն Հասանովային հայտնել են, որ Ֆրանսիան արգելել է իրեն մուտք գործել Շենգենյան գոտի։ Հաշվի առնելով, որ բազմակի մուտքի Շենգենյան վիզան, սեմինարի հրավերը և այլ փաստաթղթերը կարգին էին, Գերմանիայի իշխանությունները որոշել են հետաքննել այս հարցը։
Ֆրանսիայի գործողությունների արդյունքում թղթակցուհին մի քանի ժամով պահվել է օդանավակայանում, սակայն, երբ իրավիճակին միջամտել են Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատունն ու ՄԱԿ-ի FCCC քարտուղարությունը, իսկ Գերմանիայի իշխանությունները համոզվել են, որ Ֆրանսիայի խնդրանքն անհիմն է, գործակալության թղթակցուհուն թույլ են տվել մուտք գործել երկիր։
Ադրբեջանում Ֆրանսիայի գործողություններում տեսնում են քաղաքական նախադրյալներ և դիտավորություն, ու չգիտես ինչու հիշեցնում են Եվրախորհրդարանի ընտրություններում Մակրոնի կուսակցության պարտությունը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.