«Գազպրոմ Արմենիան» Լոռիում և Տավուշում շուրջ 5200 գծամետր գազատարներ է վերականգնել
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում շուրջ 5200 գծամետր գազատարներ է վերականգնել, որոնք վնասվել էին մայիսի 26-ին տեղի ունեցած գետերի վարարման հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Իրականացված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում վերականգնվել են շուրջ 5 200 գծամետր վերգետնյա միջին և ցածր ճնշման գազատարներ։ Լուրջ վնասներ են կրել Դիլիջան, Իջևան, Այրում, Տաշիր, Ալավերդի, Թումանյան, Վանաձոր քաղաքների, Այրում, Խաշթառակ, Ձորագետավան, Թեղուտ բնակավայրերի գազաբաշխման ցանցերը։ Գազազրկված էր ավելի քան 19 000 բաժանորդ»,– ասված է հաղորդագրությունում։
Ընկերությունից հայտնում են, որ բոլոր այն բնակավայրերում, որտեղ իրականացվել են վթարավերականգնողական աշխատանքներ, վերականգնվել է գազամատակարարումը։
Ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը հանձնարարել է վերլուծել գույքագրված վնասները, վերահսկողության տակ պահել գազաբաշխման համակարգի ռիսկային հատվածները, լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել և անհրաժեշտության դեպքում իրականացնել գազատարների վերատեղադրման և շինհավաքակցման աշխատանքներ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-15 16:42
«Вчерашняя речь Никола была посвящена объявлению об окончании цикла Третьей Республики и идеологическом и программном старте Четвертой республики, в рамках которого то, что он побрился, было символическим шагом.
-
2024-11-15 16:41
Раненых или госпитализированных военнослужащих в результате ДТП в Котайкской области с участием автомобиля Минобороны нет, сообщил Armenia Today пресс-секретарь Минобороны Армении Арам Торосян.
-
2024-11-15 16:38
Судя по отзывам арцахцев, многие люди еще не достигли соответствующего уровня занятости, и даже те, кто достиг этого уровня, задаются вопросом – обеспечить семье питание или платить за квартиру.
-
2024-11-15 16:33
Адвокат второго президента Армении Роберта Кочаряна - Арам Орбелян - заявил об отсутствии оснований для принудительного привода его в суд.