Ջեյմս Օ՛Բրայեն. ԱՄՆ-ն դեռևս հստակ գնահատական չունի 2023-ին Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ
Քանի դեռ անկախ հետաքննությունը չի ավարտվել, Վաշինգտոնը հստակ գնահատական չունի այն մասին, թե Ղարաբաղում տեղի ունեցածը ներգաղթ է, թե էթնիկ զտում։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը։
«Մենք հայտարարել ենք, որ անկախ հետաքննություն ենք անցկացնելու 2023 թվականի սեպտեմբերին (Լեռնային Ղարաբաղում - խմբ.), ինչպես նաև դրանից հետո տեղի ունեցածի վերաբերյալ։ Մենք հիմա զբաղված ենք սրանով: Պատասխանատու միջազգային կազմակերպությունները մուտք ունեն այդ վայրեր և կարող են մեզ տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն»,- հավելեց պաշտոնյան։
Նա կոչ է արել Երևանին ու Բաքվին իրենք պատասխանել հարցին, թե արդյոք ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու անհրաժեշտություն կա։
Օ՛Բրայենը վստահեցրել է, որ կողմերից ոչ մեկը չի դիմել ԱՄՆ-ին երաշխիքներ ստանալու համար։
«Ինչ դեր կարող ենք խաղալ կամ չխաղալ, պետք է որոշեն երկու կողմերը։ Մենք չենք հավակնում լինել գերտերություն տարածաշրջանում. Մենք այստեղ ենք՝ աջակցելու տարածաշրջանի ժողովուրդների՝ երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր կնքելու օրինական ցանկությանը։ Այս փուլում կողմերը բավականին լավ են միմյանց հետ ուղիղ զրուցում»,- ասաց նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-21 09:00
Сборная Армении в рамках первого стыкового матча плей-офф Лиги наций на «Республиканском» стадионе встретилась с командой Грузии и потерпела поражение со счетом 0:3.
-
2025-03-21 08:59
Лидеры Евросоюза, за исключением премьера Венгрии Виктора Орбана, заявляют, что готовы усилить давление на Россию посредством дальнейших санкций, поскольку переговоры на высшем уровне выявили географический раскол в вопросе перевооружения Европы, сообщает The Guardian.
-
2025-03-21 08:57
В Москве 20 марта состоялись политические консультации между министерствами иностранных дел Республики Армения и Российской Федерации. Делегации возглавляли замглавы МИД Армении Мнацакан Сафарян и заместитель министра ИД России Михаил Галузин. Об этом сообщает пресс-служба МИД Армении.
-
2025-03-21 08:56
Турецкая полиция применила резиновые пули и слезоточивый газ, когда демонстранты протестовали у здания мэрии Стамбула против ареста мэра Экрема Имамоглу, сообщили корреспонденты AFP с места происшествия.