Последние новости

ՆԳՆ․ Պռոշյան փողոցից բերման է ենթարկվել 42 քաղաքացի

Պռոշյան փողոցից այսօր՝ հունիսի 12-ին, բերման է ենթարկվել 42 քաղաքացի: Այս մասին NEWS.am-ին հայտնում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

ՆԳՆ-ից հայտնում են, որ քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով:

Ավելի վաղ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ ասում էր, որ Պռոշյան փողոցից բերման են ենթարկել մի քանի տասնյակ քաղաքացու:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պռոշյան փողոցում կարմիրբերետավորները ուժի կիրառմամբ բերման են ենթարկել Բագրատ Սրբազանի աջակիցների կողմից իրականացվող ցույցի մասնակիցներից մեկին:

Ոստիկանները չեն հիմնավորել, թե ինչու են բերման ենթարկում միջին տարիքի տղամարդուն, վերջինը իր դժգոհությունն է հայտնել՝ ասելով. «Հանգիստ ինձ համար կանգնած էի»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ի շենքի շրջակայքում և հարակից փողոցներում ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացած: Բագրատ Սրբազանը իր աջակիցների հետ արդեն երեք օր է՝ փակ է պահում Բաղրամյան պողոտան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի հրաժարականն են պահանջում ցուցարարները, այժմ ԱԺ-ի ներսում է, որտեղ քիչ անց կմեկնարկի կառավարության հարցուպատասխանը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ