Բագրատ սրբազան․ ԱԺ-ի մոտ 3 մարդ է վնասվածք ստացել հրմշտոցի ժամանակ
Ազգային ժողովի մոտ 3 մարդ է վնասվածք ստացել հրմշտոցի ժամանակ։ Այս մասին հայտնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
ԱԺ–ում ընթանում է կառավարության անդամների հետ հարցուպատասխանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները պատասխանում են պատգամավորների հարցերին, զուգահեռաբար դրսում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները և նրանց կողմնակիցները հանրահավաք են իրականացնում։ Մեծաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայված Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում, Պռոշյան–Դեմիրճյան խաչմերուկում կարմիրբերետավորներ են, իսկ Պռոշյան փողոցում` սևբերետավորներ։ Պարբերաբար հրմշտոց է սկսվում քաղաքացիների և ոստիկանության միջև, ինչի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ կան, նաև լրագրողական տեխնիկա է վնասվել։
«Մեր աղջիկներից երկուսը և մեկ տղամարդ վնասվածք են ստացել, հիմա հիվանդանոցում են»,– ասաց Բագրատ սրբազանը։
Այնուհետև նա դիմեց ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին։
«Դու ինձ ասում ես` փարաջադ հագդ չլիներ, կտանեինք, փարաջաս հագս մի համարի։ Ես էլ քեզ ասում եմ` ուսադիրներդ վրադ չլիներ, քեզ կտանեինք»,– ասաց նա։
Սոցցանցերում հայտնում են, որ ակցիայի որոշ մասնակիցներ հրմշտոցի պատճառով մնացել են առանց կոշիկների։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-15 16:42
«Вчерашняя речь Никола была посвящена объявлению об окончании цикла Третьей Республики и идеологическом и программном старте Четвертой республики, в рамках которого то, что он побрился, было символическим шагом.
-
2024-11-15 16:41
Раненых или госпитализированных военнослужащих в результате ДТП в Котайкской области с участием автомобиля Минобороны нет, сообщил Armenia Today пресс-секретарь Минобороны Армении Арам Торосян.
-
2024-11-15 16:38
Судя по отзывам арцахцев, многие люди еще не достигли соответствующего уровня занятости, и даже те, кто достиг этого уровня, задаются вопросом – обеспечить семье питание или платить за квартиру.
-
2024-11-15 16:33
Адвокат второго президента Армении Роберта Кочаряна - Арам Орбелян - заявил об отсутствии оснований для принудительного привода его в суд.