Последние новости

Ոստիկանները լուսաձայնային նռնակներ են նետում ԱԺ-ի մոտ հավաքված ցուցարարների ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանները լուսաձայնային նռնակներ են նետում Ազգային ժողովի շենքի մոտ հավաքված ցուցարարների ուղղությամբ, տուժածներ կան։

 

«Լավ են արել, դուք եք սադրում»,–այսպես ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն արձագանքեց լրագրողի հարցին, թե ինչու են լուսաձայնային նռնակներ կիրառում։

Նա նշեց, որ ոչ միայն քաղաքացիների շարքում կան տուժածներ, այլ նաև ոստիկանների, որոնց ուղղությամբ ապակյա շշեր են նետվել։

«Ամեն ինչ արվել է օրենքի շրջանակներում։ Լուսաձայնային նռնակ կիրառելու անհրաժեշտություն եղավ, քանի որ իրավիճակը դարձել էր անկառավարելի»,–ասաց Հովհաննիսյանը։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ