Փաստաբան․ Աբրահամ Գասպարյանը դաժան ծեծի է ենթարկվել. նրա վզի շղթան են գողացել
Աբրահամ Գասպարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիրբերետավորների կողմից, առերևույթ հանցագործություն է տեղի ունեցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, լրագրող Աբրահամ Գասպարյանի փաստաբան Տիգրան Գրիգորյանը:
«Չեմ կարծում՝ նրանք իրավունք ունեն ոստիկանի կարգավիճակ կրելու: Այս պահին պարոն Գասպարյանը ազատ է արձակվել, իր նկատմամբ քրեաիրավական գործընթաց չկա: Հակառակն է լինելու, պատասխան են տալու կարմիր բերետավոր կոչվածները: Ողջ խստությամբ պատասխանատվություն են կրելու, ողջ գործիքակազմը կիրառելու ենք: Սա լկտիություն է:
Այս պահին գնում ենք մոտակա բժշկական կենտրոն հետազոտվելու: Նախապատրաստվում ենք հանցագործության մասին հաղորդում տանք, այդ թվում գողության: Կարմիրբերետավորները նրա վզի շղթան էլ են գողացել»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ իրավիճակը լարվել է, բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաև լրագրողներ, ոստիկաններ:
Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը նշել է, որ ոստիկանների ուղղությամբ ապակյա շշեր են նետվել, ինչի հետևանքով նրանց շրջանում կան տուժածներ:
Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան։ Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
Ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվում է։ Այլ ծանր վնասվածքով դիմած անձ չունեն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 16:22
На Северном проспекте Еревана сегодня, 25 июня, был установлен большой экран с надписью «Свободу Самвелу Карапетяну».
-
2025-06-25 16:19
В суд будет подано ходатайство об аресте архиепископа Баграта Галстаняна. Об этом в беседе с журналистами перед зданием Управления уголовного розыска заявил адвокат Сергей Арутюнян.
-
2025-06-25 16:15
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи раскритиковал Договор о нераспространенииядерного оружия (ДНЯО) за неспособность защитить мирную ядерную программу Ирана, заявив, что Тегеран может изменить свою позицию в отношении сотрудничества в рамках ДНЯО, передает Mehr.
-
2025-06-25 16:13
В доме председателя Национального собрания Арцаха Ашота Даниеляна был проведён обыск. Об этом сообщил адвокат Роман Ерицян.