ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՍՐԲԱԶԱՆԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ԵՐԹՈՎ ԳՆՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Քաղաքացիները «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ երթով շարժվում են դեպի Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա կառավարության նիստ։
Դեռ երեկ էր Բագրատ Սրբազանը հայտարարել. «Էս վախկոտը վաղվա Կառավարության նիստը փոխել է առավոտյան 9-ին։ Վաղն առավոտյան 9-ին մի մարդու պես լինելու ենք այնտեղ:
Հնարավոր է օրն էլ փոխի: Նաև տեղեկություն ենք ստացել, որ պարեկները խոսել են, որ վաղը առավոտյան երթևեկելի հատվածը բացելու են: Փորձեք, փորձեք, սա էլ փորձեք 30 արծաթով ծախվածներ»:
Նշենք, որ երեկ կառավարությունը որոշել է իր նիստն անցկացնել ոժ թե ժամը 11-ին, այլ 9-ին՝ հիմնավորելով, որ ԱԺ-ում քննարկվում է 2023-ի բյուջեի նախագիծը և կառավարության անդամները պետք է այնտեղ ներկա լինեն:
Այս պահին կառավարության շենքի դիմաց բազմաթիվ ոստիկանական ուժեր կան, որոնք շղթա են կազմել կառավարության շենքի մոտ: Ոստիկանները փակել են նաև Մելիք Ադամյան փողոցը, որտեղով կառավարության անդամները մուտք են գործում կառավարության շենք:
Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաև լրագրողներ. լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով News.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք:
Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.