ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄՈՍԿՎԱՅԻ ՏԱՆԸ ՆՇԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՕՐԸ
Բոլորի կողմից սիրված ռուսական ժողովրդական և էստրադային երգեր, ինչպես նաև ռոմանսներ հնչել են Երևանում Մոսկվայի տանը՝ Ռուսաստանի օրվան նվիրված տոնական համերգի ընթացքում։ Մոսկվայի կառավարության, Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչության և Մոսկվայի Հայրենակցի տան կողմից կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության դեսպանությունների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ և մշակույթի գործիչներ։
Բացելով միջոցառումը եվ շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ, «Մոսկվայի Հայրենակցի տուն» պետական ինքնավար հաստատության մասնաճյուղ՝ Երևանում Մոսկվայի տան կառավարիչ Հայկ Մելիքյանն ընդգծեց, որ Ռուսաստանի օրն ըստ էության երկրի գլխավոր տոնն է, որը խորհրդանշում է պետականության, երկրի ինքնիշխանության և բարգավաճման օրը։ «Այս տոնը առանձնահատուկ նշանակություն ունի Ռուսաստանի Դաշնության յուրաքանչյուր քաղաքացու համար, քանի որ այն ազգային միասնության և երկրի ներկայի ու ապագայի համար ընդհանուր պատասխանատվության խորհրդանիշ է»,- նշել է Հայկ Մելիքյանը։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանի պատմությունը սերտորեն կապված է Հայաստանի հետ, և երկու երկրների միջև ձևավորվել են դարավոր գործընկերային և դաշնակցային հարաբերություններ, որոնք հիմնված են ռուս և հայ ժողովուրդների բարեկամության, բարիդրացիության և փոխօգնության ավանդույթների վրա։ «Երևանում Մոսկվայի տունը միշտ հիշում և նշում է Ռուսաստանի և Հայաստանի նշանակալի օրերը, կազմակերպում է միջոցառումներ՝ նվիրված Ռուսաստանի և Հայաստանի մշակույթի հայտնի գործիչների հոբելյաններին և մեր երկրների համար պատմական իրադարձություններին։ Հուսով ենք, որ ապագայում կկարողանանք մեր համեստ ներդրումն ունենալ Մոսկվայի և Երևանի միջև մշակութային երկխոսության զարգացման գործում»,- մեզ հետ զրույցում նշեց Հ. Մելիքյանը։
«Ռուսաստանի օրը մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու գլխավոր տոնն է, այն օրը, երբ մենք հիշում ենք մեր բազմազգ ժողովրդին, մտածում ենք, թե ինչպես մեր երկիրն ավելի լավն ու հզոր դարձնենք»,- տոնի նշանակության մասին խոսեց Հայաստանում ՌԴ դեսպանատան կցորդ Դենիս Նազարովը։
«Մենք նշում ենք մեր գործընկեր պետությունների յուրաքանչյուր տոն՝ լինի դա քաղաքի, թե անկախության օր։ Սա ևս մեկ առիթ է՝ մաղթելու մեր ռուսաստանցի ընկերներին խաղաղություն, երջանկություն, բարեկեցություն և այն պարզ ցանկությունների իրականացում, որ դարեր շարունակ միմյանց մաղթել են մեր պապերն ու հայրերը»,- շնորհավորելով ռուս գործընկերներին ասաց Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը։
Համերգային ծրագրում ելույթ ունեցան երգիչներ՝ միջազգային մրցույթների դափնեկիրներ Արթուր Աղաջանովը և Ռուսլան Էլիազյանը, երաժիշտներ Մադաթ Ավանեսովը (ստեղնաշարային գործիքներ), Արթուր Մոլիտվինը (բաս կիթառ), Արսեն Աղաբաբյանը (հարվածային գործիքներ), Վարազդատ Խաչումյանը (ջութակ): Միջոցառումը վարում էր շոումեն Բաբ Պարսամյանը։
«Իհարկե, հիանալի է, որ նշում ենք իմ սիրելի հայրենիքի ծննդյան օրը, լինելով թեև հեռու, բայց Երևանում Մոսկվայի տանը, որտեղ հավաքվում են մարդիկ, ովքեր կիսում են մեր արժեքներն ու համոզմունքները։ Իսկ այսօր Ռուսաստանի օրվա առիթով ցանկանում եմ բոլորիս մաղթել ամենայն բարիք, բարգավաճում, հստակ ու երջանիկ ապագա»,- իր հերթին ասաց Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վիկտորյա Դերիպասկոն։
«Ես լի եմ ուրախության և տոնի զգացումներով: Սա տոն է ոչ միայն Հայաստանում բնակվող ռուսաստանցիներիս, այլև հայերի համար, քանի որ ռուս և հայ ժողովրդի բարեկամությունն ունի դարավոր պատմություն։ Մենք միշտ նշել ենք միմյանց տոները և ուրախացել միմյանց հաջողություններով»,- ասաց Ռուսաստանցի հայրենակիցների հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ, «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի նախագահ Աիդա Հարությունյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 19:17
Стандартов нет, они всегда были, есть и будут как минимум двойными, и если у Израиля нет никаких доказательств, что Иран создает ядерную бомбу, то у России есть факты, что Украина делает шаги к НАТО, а в 2021 году заключила соглашение с ее экзистенциальным противником, членом НАТО Великобританией о строительстве двух военных баз в Азовском и Черном морях, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян, коснувшись заявления председателя Еврокомиссии фон дер Ляйен о праве Израиля на самооборону. Публикацию полностью приводим ниже.
-
2025-06-19 10:29
«Не раз говорилось о водоразделе, которым для русской послереволюционной эмиграции стала Великая Отечественная война, - пишет на своей странице в Фейсбук востоковед Виктория АРАКЕЛОВА. - Люди, в общем-то, разные, но объединенные идеей неприятия новой власти, проявили себя в самодостаточной для качественной идентификации мере: одни молились за Россию, другие мечтали, чтобы "фашисты, наконец, уничтожили коммуняк". Думаю, нет смысла пояснять, как глубоко понимали ходы истории первые, и как ограничены и зациклены на собственных биографиях были вторые.
-
2025-06-19 10:14
Поднимающий вопрос легитимности премьер-министр пусть расскажет, с какой предвыборной программой он пришел к власти в 2021 году, что написано в программе правительства 2021 года, написала в своем ТГ-канале эксперт по вопросам Азербайджана Татевик Айрапетян, подчеркнув, что правящая партия обманула народ и вместо того, чтобы отчитаться о невыполнении и провале программы, они устраивают в парламенте шоу. Публикацию полностью приводим ниже.
-
2025-06-18 15:48
17 июня состоялось торжественное открытие нового филиала Ардшинбанка — «Себастия».