«ՀայաՔվե»․ Փաշինյանը պետք է հրաժարական տա և ենթարկվի քրեաիրավական պատասխանատվության
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը վճռականորեն դատապարտում է նախօրեին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում անզեն ցուցարարների հանդեպ կիրառված անհամաչափ բիրտ ուժը, այդ թվում` հատուկ միջոցների կիրառումը, ինչի հետևանքով տասնյակ քաղաքացիներ մարմնական վնասվածքներ են ստացել, ընդհուպ` անդամահատվել են: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» նախաձեռնությունը:
Հայտարարությունում նաև ասվում է. «Ծավալուն քննության առարկա պետք է դառնա, թե հատկապես ում հրամանով և ինչ պատճառաբանությամբ են հատուկ միջոցներ կիրառվել, և թե ինչու է դրանց կիրառումը նման ծանր հետևանքների հանգեցրել:
Ոստիկանության փոխարեն Հայաստանում անթաքույց սկսել է գործել կազմակերպված հանցավոր խումբ: Այն գործում է վարչախմբի պարագլխի ապօրինի ցուցումներով և բացառապես նպատակ է հետապնդում ահաբեկելու և խոշտանգելու խաղաղ ցուցարարներին:
Տասնյակ տեսանյութերն ու հարյուրավոր լուսանկարները վկայում են, որ ոստիկանական բանդաներն առանձնակի դաժանությամբ են բերման ենթարկել, ծեծել և հայհոյել ցուցարարներին, այդ թվում` ոստիկանական մեքենաներում, քաղաքացիների, այդ թվում` լրագրողների նկատմամբ թիրախային կերպով կիրառել են հատուկ միջոցներ:
Առանձնակի դատապարտում ենք մեր գործընկեր Աբրահամ Գասպարյանի հանդեպ անմարդկային խոշտանգումն ու պահանջում պարզել ու պատժել մեղավորներին:
Պահանջում ենք անհապաղ քրեական հետապնդում հարուցել բոլոր կարգազանց ոստիկանների հանդեպ: Հետամուտ ենք լինելու նրանց նույնականացմանն ու հանրային պարսավանքին:
Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն արժանի է առանձնակի դատապարտման` որպես տեղում քաղաքացիների դեմ վայրագությունները ղեկավարած անձ: Նրա դեմ ևս անխուսափելիորեն պետք է քրեական վարույթ նախաձեռնվի: Ապօրինի հրաման կատարող ցանկացած ոստիկան իշխանազավթ վարչախմբի հանցակիցն է և վաղ թե ուշ ենթարկվելու է պատասխանատվության:
Ի վերջո, ոստիկանական վայրագությունների քաղաքական պատասխանատու և ԱԺ ամբիոնից դրանք քաջալերող Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա և ենթարկվի արդարացի քրեաիրավական պատասխանատվության:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-21 09:00
Сборная Армении в рамках первого стыкового матча плей-офф Лиги наций на «Республиканском» стадионе встретилась с командой Грузии и потерпела поражение со счетом 0:3.
-
2025-03-21 08:59
Лидеры Евросоюза, за исключением премьера Венгрии Виктора Орбана, заявляют, что готовы усилить давление на Россию посредством дальнейших санкций, поскольку переговоры на высшем уровне выявили географический раскол в вопросе перевооружения Европы, сообщает The Guardian.
-
2025-03-21 08:57
В Москве 20 марта состоялись политические консультации между министерствами иностранных дел Республики Армения и Российской Федерации. Делегации возглавляли замглавы МИД Армении Мнацакан Сафарян и заместитель министра ИД России Михаил Галузин. Об этом сообщает пресс-служба МИД Армении.
-
2025-03-21 08:56
Турецкая полиция применила резиновые пули и слезоточивый газ, когда демонстранты протестовали у здания мэрии Стамбула против ареста мэра Экрема Имамоглу, сообщили корреспонденты AFP с места происшествия.