Последние новости

ՀԱՄԱՍ-ը պահանջում է մշտական հրադադար պատանդների մասին համաձայնագիր կնքելու համար

Պատանդների ազատման համաձայնագրի կնքման գլխավոր խոչընդոտը պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման մշտական հրադադարի պահանջն է։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել է The Times of Israel թերթը։

Պարբերականի երկու զրուցակիցները նշել են, որ ՀԱՄԱՍ-ը Իսրայելի իշխանություններից պահանջում է հրադադարի երաշխիքներ տրամադրել։ Միեւնույն ժամանակ, իսրայելական կողմը առաջարկել է հաշտություն միայն վեց շաբաթով՝ ենթադրվող գործարքի առաջին փուլի ընթացքում։ Այդ ընթացքում Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը պետք է պայմանավորվեն երկրորդ փուլի պայմանների մասին, որը կներառի մշտական հրադադարը։

Չնայած Իսրայելի առաջարկը հնարավորություն է տալիս հրադադարը երկարացնել վեց շաբաթով՝ բանակցությունները շարունակելու համար, ՀԱՄԱՍ-ում զգուշանում են, որ ժամանակային սահմանափակումը թույլ կտա իսրայելական կողմին պատրվակ գտնել մարտական գործողությունները վերսկսելու եւ գործարքը խափանելու համար։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ