ՌԴ Դաշնային խորհրդում արձագանքել են ՀԱՊԿ-ի վերաբերյալ երեկվա հայտարարությանը
Պետք է սպասել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հայտարարությանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու որոշման վերաբերյալ, Lenta.ru-ի հետ զրույցում ասել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։
«Նման հայտարարությունները, իհարկե, ուշադրություն են գրավում, բայց երբեմն դրանք արվում են խորհրդարանում էմոցիոնալ վեճի թեժ պահին։ Ուստի մենք՝ որպես ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի գործընկեր, հավանաբար պետք է սպասենք վարչապետի պաշտոնական հայտարարությանը, այլապես այդ ամենն օդում կախված կլինի և անորոշություն կստեղծի, ինչը շատ ցավալի է Հայաստանի համար՝ որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ»,- ասել է Կարասինը։
Հիշեցնենք, որ նախօրեին Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականության մասին ասել էր․ «Դուրս կգանք, դրանով վախեցնո՞ւմ եք, լավ ենք անում մենք կորոշենք, երբ դուրս կգանք, բա կարող է հետ գնա՞նք, ուրիշ ճանապարհ չկա՞»։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.