ԼՂ հայաթափման թեզերը կապ չունեն իրականության հետ․ տեղեկատվական շտաբի պատասխանը Փաշինյանին
ՀՀ իշխանական շրջանակների կողմից, այդ թվում՝ Ազգային ժողովի ամբիոնից, Արցախի Հանրապետության հայաթափման պատճառների մասին հնչող թեզերն աղերս անգամ չունեն իրականության հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։
Հայտնել ենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել էր, թե «Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտայի ներկայացուցիչները միլիարդների զենք են հանձնել Ադրբեջանին»` չհստակեցնելով, թե ում մասին է խոսքը, ովքեր են կայացրել կապիտուլյացիայի ու զենք հանձնելու որոշումը։
«Առաջնահերթությունը տալով ՀՀ-ի անվտանգային խնդիրներին` բռնի տեղահանումից հետո Արցախի իշխանությունները տևական ժամանակ է` ցուցաբերում են զսպվածություն, հնարավորինս զերծ մնում հրապարակային խոսքից, բայց հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել, որպեսզի հայ ժողովուրդն իմանա ճշմարտությունը»,- նշված է հայտարարության մեջ։
Միաժամանակ, Արցախի իշխանությունները զգուշացնում են, որ այդ գործիչների վրա է ընկնելու իրենց հայտարարությունների պատասխան հայտարարությունների հետևանքները, այդ թվում` երկրի անվտանգության համատեքստում, քանի որ հրապարակային ելույթը ենթադրում է նաև հերքում, որը պետք է անպայմանորեն հաշվարկել:
Հավելենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հիմնական ներկայացուցիչները այժմ գտնվում են Բաքվի բանտերում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.