Последние новости

Սուրեն Պետրոսյանը կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստներից Սուրեն Պետրոսյանը, որի գտնվելու վայրը հունիսի 12–ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած բախումներից հետո անհայտ էր, քիչ առաջ կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա հարազատներից մեկը։

Պետրոսյանն ասել է, որ քիչ ավելի ուշ կրկին կապ կհաստատի։ Այլ տեղեկություն այս պահին չկա։

«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ իր պրակտիկայում նման դեպք երբեք չի եղել, որ 1 օր անձին թույլ չտան ընտանիքի անդամներից մեկին կամ որևէ փաստաբանի հետ կապ հաստատել։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ