ՊԲ-ն մինչև վերջին օրը ենթարկվել է ՀՀ ՊՆ-ին․ Շահրամանյանը պատասխանել է Փաշինյանին
Արցախի պաշտպանության բանակը մինչև վերջին օրը ենթարկվում էր Հայաստանի կառավարությանը և հանդիսանում էր ՀՀ պաշտպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանում։ Ստեփանակերտի քաղաքապետի դատական գործով նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ԱԺ-ում արած հայտարարությանը։
«Ինչ վերաբերում է, որ մենք այնտեղ միլիարդավոր զենքեր ենք թողել՝ սարքին–կարգին, յուղած, Նիկոլ Փաշինյանը պետք է լավ իմանա՝ սպառազինությունն ում հաշվեկշռում էր գտնվում, ով էր պատասխանատու այդ սպառազինության համար, ում էր ենթարկվում Արցախի պաշտպանության բանակը»,- ասաց Շահրամանյանը։
Նա անդրադարձավ նաև այն հայտարարությանը, թե Արցախի կառավարությունն ընդամենը 2 ժամ դիմացավ ու կապիտուլյացիա ստորագրեց։
«Այն, որ արցախցիները և Արցախի կառավարությունը դիմացել են 2 ժամ, որից հետո խնդրել են դուրս գալ այդտեղից, այդպես չէ. արցախցիները դիմացել են 32 տարի, և 7 տարեկանից բարձր ցանկացած արցախցի երեխա տեսել է 3 լայնածավալ պատերազմ։ Ինչ վերաբերում է վերջին գործողություններին, մենք ժամեր անց հասկացել ենք, որ մենակ ենք և դիմադրել 1/12-ի հարաբերակցությամբ Ադրբեջանի զինված ուժերին հնարավոր չէր, պետք էր փրկել կյանքեր, պետք էր ամեն քայլի գնալ, ինչ-որ Արցախի կառավարությունն արել է»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ Արցախի՝ Բաքվի բանտերում գտնվող ռազմաքաղաքական ղեկավարությունը կենդանի պատանդ է մնացել և ապահովել բնակչության դուրսբերումը։
«Եթե մեր ժողովուրդը ցանկություն ունենար մնալու և Ադրբեջանի կազմում ինտեգրվելու․․․ էս դուրս գալն էլ հանրաքվեի ինչ-որ տարբերակ է, իրենք իրենց կարծիքն արտահայտել են այս ձևով՝ միասնական դուրս գալով»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր պետք է գտնել ճանապարհներ, որ արցախահայության հարցն արդարացի լուծում ստանա։
Նա խոստացավ, որ առաջիկայում հանրային կխոսի և կպատասխանի Արցախի կառավարության հասցեին հնչող մեղադրանքներին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 11:22
В Армении с 12 августа по 3 октября 2025 года будут объявлены учебные сборы резервистов: рядовых, унтер-офицеров и офицеров запаса первой группы, состоящих на учете в первой и второй категориях.
-
2025-06-26 11:19
26 июня в Минском международном выставочном центре открылся IV Евразийский экономический форум. Его главная тема – «Стратегия евразийской экономической интеграции: итоги и перспективы».
-
2025-06-26 11:18
Арестованный бизнесмен, владелец группы компаний "Ташир" Самвел Карапетян обвинил армянские власти в расколе общества и создании репрессивной системы, подрывающей основы внутренней безопасности. Об этом говорится в его заявлении, переданном через адвокатов.
-
2025-06-26 09:46
Российский политолог Сергей Маркедонов в своем Телеграм-канале "Донской Казак" пишет: