Последние новости

ՀԿԵ. Այրում-Սանահին հատվածում գնացքների երթևեկությունը վերականգնվել է նախատեսվածից շուտ

ՀՀ Լոռու մարզի Այրում-Սանահին հատվածում գնացքների երթևեկությունը վերականգնվել է, հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն։

ՀԿԵ–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Լոռու մարզում գետերի վարարման հետևանքով երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղերում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով:

Ընկերությունը նշել է, որ շուրջօրյա աշխատանքի շնորհիվ գնացքների երթևեկությունը վերականգնվել է նախատեսվածից գրեթե մեկ շաբաթ շուտ։ Հունիսի 15-ին երկաթուղու վերականգնված հատվածով կանցնի բեռնատար գնացքը Վրաստանից Երևան։

Ինչ վերաբերում է երկաթուղային ենթակառուցվածքի ամբողջական վերականգնմանը, ապա ժամկետները կորոշվեն ճանապարհի հատակի կայունացման և նախագծային աշխատանքների ավարտի հիման վրա:

Լրացուցիչ նախատեսվում է իրականացնել Դեբեդ գետի երկայնքով ափամերձ գծի ամրացման աշխատանքներ: Դա թույլ կտա գետերի վարարումների ժամանակ կանխել նման հետևանքները։

Հետազոտվում է նաև Կովկաս նավահանգիստ (Ռուսաստան) – Բաթումի նավահանգիստ (Վրաստան) երկաթուղային-լաստանավային ծառայության միջոցով Հայաստան ռուսական սարքավորումներ և նյութեր առաքելու հնարավորությունը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ