Իշխան Սաղաթելյան․ Հայտնի է Վայոց Ձորում 10 ձերբակալվածի մասին
Երեկ համացանցում տարածվել է ինչ-որ ձայնագրություն, պարզ չէ` ում կողմից, որի արդյունքում քննչական մարմինները հարուցել են քրեական գործ և այսօր առավոտից խուզարկություններ են սկսվել Դաշնակցության` Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Վայոց Ձորի մեր անդամներին՝ շուրջ 10 հոգի, ձերբակալել են: Կարող եմ ասել՝ մարդկանց առևանգել են, գտնվելու վայրերը շատ մեծ դժվարությամբ ենք կարողանում իմանալ, փաստաբաններն էլ չեն կարողանում իմանալ, իրենց կարճ խելքով փորձում են ինչ-որ ցուցմունքներ կորզել՝ չհասկանալով, թե ում հետ գործ ունեն: Նույնիսկ մեզ տեղեկություն չեն տրամադրում, թե առևանգված մեր ընկերները որ բաժիններում են գտնվում»,–ասաց Սաղաթելյանը:
Նրա խոսքով` իրենց պատգամավորները այս պահին գտնվում են մարզում, փորձում են տեղերը ճշտել, բայց անընդհատ խոչընդոտներ են ստեղծվում թե՛ պատգամավորների, թե՛ փաստաբանների համար:
«Ակնհայտ է, որ կուսակցությունը թիրախավորված է, փորձում են այս նպատակով կեղծ գործերով ճնշումներ գործադրել, բայց Դաշնակցության վրա դա չի ազդում, սա ո՛չ վերջինն է, ո՛չ առաջինը»,-նշեց Սաղթելյանը:
Հավելենք, որ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։
«Վարույթի մասին ավելի ուշ անհրաժեշտ տեղեկատվություն կտրվի։ Այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն հաղորդվում»,–ասաց նա։
Հիշեցնենք` ավելի վաղ խուզարկությունների մասին հայտնել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ Նա նշել էր, որ ձերբակալվածների թվում նաև կանայք կան:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 11:22
В Армении с 12 августа по 3 октября 2025 года будут объявлены учебные сборы резервистов: рядовых, унтер-офицеров и офицеров запаса первой группы, состоящих на учете в первой и второй категориях.
-
2025-06-26 11:19
26 июня в Минском международном выставочном центре открылся IV Евразийский экономический форум. Его главная тема – «Стратегия евразийской экономической интеграции: итоги и перспективы».
-
2025-06-26 11:18
Арестованный бизнесмен, владелец группы компаний "Ташир" Самвел Карапетян обвинил армянские власти в расколе общества и создании репрессивной системы, подрывающей основы внутренней безопасности. Об этом говорится в его заявлении, переданном через адвокатов.
-
2025-06-26 09:46
Российский политолог Сергей Маркедонов в своем Телеграм-канале "Донской Казак" пишет: