Գերմանիան կրկին կառաջադրի ֆոն դեր Լյայենին Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում
Գերմանիան այս տարի Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում կրկին կառաջադրի Ուրսուլա ֆոն դեր Լյայենի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։
«Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարությունը հունիսի 17–ին ԵՄ առաջնորդների հանդիպման ժամանակ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին կառաջադրի Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով»,- գրում է Reuters-ը։
ԵՄ առաջնորդները կհավաքվեն Բրյուսելում` ամփոփելու Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները և քննարկելու բարձր պաշտոնների վերաբերյալ ոչ պաշտոնական որոշումները:
65-ամյա Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրահանձնաժողովը ղեկավարում է 2019 թվականից և առաջին կինն է, որը զբաղեցնում է այդ պաշտոնը։ Նա նախկինում եղել է Գերմանիայի ընտանիքի նախարար և պաշտպանության նախարար: Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում նրա առաջին ժամկետն ավարտվում է այս տարի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.