ՀՀ–ից ՌԴ թարմ մրգերի արտահանումն աճել է 2,1 անգամ
Դեպի Ռուսաստան հայկական արտահանման համար զուտ տնտեսական բնույթի խոչընդոտներն ամբողջությամբ վերացված են։ Ամփոփելով պաշտոնավարման իր 100 օրը` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ըստ նրա` նախկինում խնդիրներ էին առաջացել դեպի Իրան հայկական մի շարք ապրանքների` հանքային ջրի և պանրի արտահանման հետ կապված, սակայն այժմ կողմերը պայմանավորվել են ՀՀ–ում անհրաժեշտ բոլոր փորձաքննություններն անցկացնել։ Նախարարի խոսքով` եթե ստուգումների արդյունքները համընկնեն ռուսական փորձաքննության հետ, ապա դա կբարձրացնի վստահությունը հայկական տեսչական մարմինների և ընդհանրապես հայկական ապրանքների նկատմամբ։
«Այս պահին տնտեսական և մասնագիտական բարդությունների առաջացման որևէ պատճառ չեմ տեսնում, եթե, իհարկե, նոր հանգամանքներ ի հայտ չգան»,– նշեց Պապոյանը:
Նա ավելացրեց, որ այս տարվա հունվարի 1–ից հունիսի 10–ն ընկած ժամանակահատվածում ՀՀ–ից ՌԴ թարմ մրգերի արտահանումն աճել է 2,1 անգամ:
Արտահանման աճն ապահովում են խնձորը, տանձը, ծիրանն ու կեռասը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 11:22
В Армении с 12 августа по 3 октября 2025 года будут объявлены учебные сборы резервистов: рядовых, унтер-офицеров и офицеров запаса первой группы, состоящих на учете в первой и второй категориях.
-
2025-06-26 11:19
26 июня в Минском международном выставочном центре открылся IV Евразийский экономический форум. Его главная тема – «Стратегия евразийской экономической интеграции: итоги и перспективы».
-
2025-06-26 11:18
Арестованный бизнесмен, владелец группы компаний "Ташир" Самвел Карапетян обвинил армянские власти в расколе общества и создании репрессивной системы, подрывающей основы внутренней безопасности. Об этом говорится в его заявлении, переданном через адвокатов.
-
2025-06-26 09:46
Российский политолог Сергей Маркедонов в своем Телеграм-канале "Донской Казак" пишет: