Հայաստանը չի ստորագրել Ուկրաինային նվիրված համաժողովի ամփոփիչ հռչակագիրը
Հայաստանը չի ստորագրել Շվեյցարիայում անցկացված «Ուկրաինայի խաղաղության բանաձև» համաժողովի ամփոփիչ հռչակագիրը։
Նշվում է, որ Հայաստանը, Բահրեյնը, Բրազիլիան, Սուրբ Աթոռը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Լիբիան, Մեքսիկան, Սաուդյան Արաբիան, Սլովակիան, Հարավային Աֆրիկան, Շվեյցարիան, Թաիլանդը և Արաբական Միացյալ Էմիրությունները հրաժարվել են ստորագրել Շվեյցարիայում Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի ամփոփիչ հռչակագիրը։
Փաստաթղթին աջակցել են համաժողովին մասնակցող 91 երկրից 80-ը։
Փաստաթղթում, մասնավորապես, Ռուսաստանին մեղադրում են Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ, որը հանգեցրել է «մարդկային տառապանքների և ավերածությունների»:
Հռչակագրի հիմնական դրույթներն են՝
- Բոլոր երկրները պետք է վերահաստատեն միջազգայնորեն ճանաչված սահմաններում բոլոր պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանձնառությունը;
- Բոլոր ռազմագերիները պետք է ազատ արձակվեն «բոլորը բոլորի դիմաց» փոխանակմամբ;
- Ուկրաինա պետք է վերադարձվեն բոլոր ձերբակալված քաղաքացիական անձինք, ինչպես նաև տեղահանված ուկրաինացի երեխաները;
- Զապորոժիեի ԱԷԿ- ը պետք է աշխատի Ուկրաինայի և ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո, իսկ միջուկային զենքի օգտագործումն անթույլատրելի է;
- Ուկրաինան պետքէ ապահովի մուտքը Սև և Ազովի ծովերի նավահանգիստներ;
- Սննդամթերքի անվտանգությունը չպետք է օգտագործվի որպես զենք;
- Ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքը պետք է անվտանգ և ազատ մատակարարվի երրորդ երկրներին։
Խորհրդաժողովը տեղի է ունեցել շվեյցարական Բյուրգենշտոկում հունիսի 15-16-ը՝ 92 երկրների, 55 պետությունների ղեկավարների ու ութ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Գագաթնաժողովին մասնակցել և ելույթ են ունեցել այնպիսի երկրների ղեկավարներ, ինչպիսիք են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Ռուսաստանը չի հրավիրվել, և Կրեմլում հայտարարել են, որ ուկրաինական հակամարտության քննարկումն առանց իր մասնակցության անիմաստ է:
Նշենք, որ Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 21:52
Коллектив компании "Электрические сети Армении" выражает свою полную поддержку и солидарность с предпринимателем, владельцем компании Самвелом Карапетяном. Об этом говорится в заявлении компании "Электрические сети Армении" и профсоюзной организации. Ранее премьер-министр Армении Никол Пашинян заявил, что те сотрудники "Элсетей" которые откажутся подчиниться незаконным указаниям и сообщат об этом правоохранителям, дадут конкретные показания, будут защищены государством. И после национализации "Элсетей" эти люди продолжат там работать. Лица же, которые станут принуждать к участию в акциях, будут привлечены к уголовной ответственности.
-
2025-06-19 19:39
Второй президент Армении Роберт Кочарян назвал национальным позором уголовное дело и арест бизнесмена, владельца ГК "Ташир" Самвела Карапетяна.
-
2025-06-19 19:37
Вмешательство США в противостояние между Ираном и Израилем вызовет расширение географии конфликта и приведет к новой опасной эскалации. Об этом заявил официальный представитель Кремля Дмитрий Песков, передает «Известия».
-
2025-06-19 19:36
Иран нанес удары по "военным целям" и "промышленным центрам, связанным с военной промышленностью" в Хайфе и Тель-Авиве. Об этом говорится в заявлении Корпуса стражей исламской революции (КСИР, элитные подразделения ВС) Ирана.