Ուկրաինայի ԱԳՆ․ «Խաղաղության երկրորդ գագաթնաժողովին» կհրավիրվի Ռուսաստանը
Ուկրաինայի հարցով հաջորդ միջազգային համաժողովը պետք է հանգեցնի նրան, որ գագաթնաժողովին հրավիրվի նաև Ռուսաստանը, ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը խոստովանել է, որ վաղ թե ուշ անհրաժեշտ կլինի խոսել Ռուսաստանի հետ։
«Իհարկե, մենք հիանալի հասկանում ենք, որ կգա այն պահը, երբ անհրաժեշտ կլինի խոսել Ռուսաստանի հետ»,- ընդգծել է Կուլեբան։
Միաժամանակ նա նշել է, որ Արևմուտքի և գլոբալ հարավի դիրքորոշումները տարբերվում են։
«Երեկ հարավից հնչում էին կոչեր այն դժվարին փոխզիջումների վերաբերյալ, որոնք պետք է անի Ուկրաինան, դա այն լեզուն չէ, որը մենք լսում ենք արևմտյան գործընկերներից», - նշել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։
Հունիսի 15-16-ը Շվեյցարիան Բյուրգենստոկ հանգստավայրի Լյուցեռն քաղաքի մոտ համաժողով է անցկացրել Ուկրաինայի վերաբերյալ։ Իրենց մասնակցությունը հաստատել էին 91 երկիր և 55 պետությունների ղեկավարներ, ինչպես նաև ութ կազմակերպություն, այդ թվում՝ ԵՄ-ն, Եվրոպայի խորհուրդը և ՄԱԿ-ը։ Համաժողովին չեն մասնակցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ինչպես նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Շվեյցարիան Ռուսաստանին գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ուղարկել։ Կրեմլը հայտարարել է, որ առանց Ռուսաստանի մասնակցության ուկրաինական հակամարտությունում ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելը անտրամաբանական է և ապարդյուն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.