Последние новости

Ռիչարդ Վերմա․ Հաճելի է լինել Հայաստանում

ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման ժամանել է Հայաստան։

X-ի իր միկրոբլոկում նա լուսանկար է հրապարակել և գրել

«Բարև, Երևան։ Հաճելի է լինել Հայաստանում՝ ԱՄՆ-Հայաստան գործընկերության առանցքային նպատակներն առաջ մղելու և մեր երկրների համար ավելի լավ ապագա կերտելու համար աշխատելու:

Իհարկե, սպասում եմ նաև համեղ դոլմայի և լավաշի»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման հունիսի 17-19-ը պաշտոնական այցով կժամանի Երևան։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ