Последние новости

Պեսկով․ Կրեմլում կդիտարկեն Վրաստանի առաջարկները վիզային ռեժիմը չեղարկելու մասին

Համապատասխան ռուսական գերատեսչությունները կդիտարկեն վրացական կուսակցության դիմումը՝ չեղարկելու վիզային ռեժիմը ՌԴ-ի և Վրաստանի միջև, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քրատուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ոչ, անկեղծ ասած՝ չեմ տեսել, բայց եթե եղել է, ապա մենք, նշանակում է, կտեսնենք։ Եվ իհարկե, մեր համապատասխան գերատեսչությունները կուսումնասիրեն այդ դիմումը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե կլինի արդյոք որևէ արձագանք վրացական կուսակցության առաջարկին ՌԴ-ի հետ վիզային ռեժիմի չեղարկման մասին։

Ավելի վաղ վրացական «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության անդամները խնդրել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չեղարկել վիզային ռեժիմը Ռուսաստանի և Վրաստանի միջև։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ