ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ Բաղրամյան պողոտայում է: Ազգային ժողովում ընդդիմադիր խմբացկությունների պահանջով արտահերթ նիստ է հրավիրված:
Ցուցարարների մի խումբ էլ հավաքված է Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են՝ «Խորհրդարանի օրակարգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հրաժարականի կոչի քննարկումն է։ Նախաձեռնության հեղինակը խորհրդարանական ընդդիմությունն էր»։
Հիշեցնենք, որ Բաղրամյան շարժման մասնակիցները հունիսի 9-ից մինչև հունիսի 14-ը վրաններով փակել էին Բաղրամյան պողոտան: Հունիսի 14-ին Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ իրենք բացում են ճանապարհը և պատրաստվում հունիսի 17-ին կայանալիք հանրահավաքին:
Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաև լրագրողներ. Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով News.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 17:37
Переговоры делегаций России и Украины в Стамбуле продлились меньше двух часов, сейчас "взята пауза", сообщают украинские СМИ.
-
2025-05-16 17:36
Во всех регионах Армении 17 мая, в Международный день музеев, пройдет акция «Ночь музеев». Об этом сообщает пресс-служба министерства культуры.
-
2025-05-16 16:45
Папа Римский Лев XIV готов предоставить площадку для переговоров между Россией и Украиной. Как сообщает итальянское издание La Stampa, об этом заявил статс-секретарь Ватикана, кардинал Пьетро Паролин.
-
2025-05-16 16:42
Премьер-министр Армении Никол Пашинян обсудил в Тиране (Албания) с президентом Азербайджана Ильхамом Алиевым процесс урегулирования отношений между Ереваном и Баку. Об этом сообщает пресс-служба кабмина Армении.