ՀՀ իշխանությունը դեռ չի քննարկել, թե Կիրանցի բնակիչները ինչպես են հասնելու ափամերձ դաշտեր
Հայաստանի իշխանությունները դեռ չեն քննարկել այն հարցը, թե ինչպես են Տավուշի Կիրանց գյուղի բնակիչները հասնելու Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերին:
Ավելի վաղ գրել էինք, որ Կիրանց գյուղի մոտ գտնվող տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո հայ ֆերմերները կորցնում են իրենց դաշտերի մի մասին հասնելու հնարավորությունը։ Ճանապարհն անցնում է նախկին Խերիմլի գյուղով և լինելու է ադրբեջանական վերահսկողության տակ։
«Ձեր բարձրացրած հարցին հնարավոր կլինի անդրադառնալ սահմանազատման և սահմանագծման գործընթացից հետո, որի արդյունքում, ըստ անհրաժեշտության, կքննարկվեն նոր ճանապարհների կառուցման հարցերը», - Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Նշենք, որ այս շրջանում գյուղին է պատկանում մոտ 60 հա հողատարածք (որից մշակվում է մոտ 45 հա): Այդ տարածքը գյուղացիներն առաջարկում էին փոխանակել Բաքվին հանձնվող կամրջի և գյուղին ամենամոտ տարածքի հետ, սակայն նրանց առաջարկը իշխանությունները մերժեցին։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի հետ սահմանազատման շրջանակներում Կիրանցի տարածքի մի մասը՝ երկու տուն, կամուրջ, դեպի Վրաստան միջպետական ճանապարհի մի հատվածը և, նախնական տվյալներով, ավելի քան 50 հողամաս, անցնում են Ադրբեջանին։ Իսկ նոր սահմանն անցնելու է դպրոցի նոր շենքից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 09:37
Гендиректор МАГАТЭ Рафаэль Гросси заявил на заседании Совбеза ООН по видеосвязи, что Агентство пока не может оценить ущерб, который нанесли США по Фордо, и готово незамедлительно отправить в Иран инспекторов-ядерщиков.
-
2025-06-23 09:34
Пекин надеется, что Совет безопасности ООН примет проект резолюции России, Китая и Пакистана, с призывом о незамедлительном и безоговорочном прекращении огня.
-
2025-06-23 09:30
Взрыв произошел во время богослужения в греческой церкви Святого Ильи в районе Дувейла, на востоке города Дамаска, сообщает сирийское агентство SANA.
-
2025-06-23 09:29
Иран должен отказаться от обогащения урана и передать имеющиеся запасы другим странам, заявил госсекретарь США Марко Рубио.