Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՎՍ 4 ԳՅՈՒՂ ՀԱՆՁՆԵԼ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՀԱՆՐԱՔՎԵ Է ՊԵՏՔ
ՀՀ իշխանությունը պատրաստվում է ևս 4 գյուղ հանձնել Ադրբեջանին, ինչը կարող է միայն հանրաքվեով տեղի ունենալ։ Իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ Փաշինյանի սյունիքյան այցը, որին հետևելու են այցեր նաև այլ մարզեր, նպատակ ուներ հանրապետությունը նախապատրաստել հանրաքվեի գործընթացին:
Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հանձնվելու են Արարատի մարզում Տիգրանաշենը, իսկ Տավուշում` Սոֆուլու, Բարխուդարլու և Վերին Ոսկեպար գյուղերը:
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս գյուղերը ՀՀ օրենսդրությամբ մեր տարածքային ամբողջականության մաս են կազմում, սրանց հանձնումը կարող է տեղի ունենալ միայն հանրաքվեով: Եթե նախորդ դեպքում իշխանությունը կարողացավ «սղցնել» իր զիջումը, ապա այս դեպքում լուրջ խնդիրներ կան»,- ասում է Աբրահամյանը:
Պատգամավորը հիշեցնում է՝ այս գյուղերի հանձնումը ռազմավարական լուրջ հարված են Հայաստանին, բայց կառավարությունը միակողմանի զիջումները դիտարկում է բացառապես իր իշխանությունը պահպանելու տեսանկյունից, և հանուն դրա շարունակելու է տրվել ադրբեջանական շանտաժին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 14:15
Скончался известный кинорежиссер Юрий Кара, сообщают российские СМИ.
-
2025-07-17 14:14
Спикер Национального Собрания Армении Ален Симонян и главный редактор ресурса Freenews Мариам Маркарян официально развелись. Симонян и его пресс-секретарь подтвердили СМИ эту информацию.
-
2025-07-17 14:12
Правительство Армении окончательно рассчитается по расходам, связанным с фиктивным инвестором в железную дорогу Иран-Армения. Постановление об этом было принято на заседании правительства республики.
-
2025-07-17 14:11
Экспортерам армянского коньяка, пострадавшим из-за задержек транзита через территорию Грузии, предоставят отсрочку по выплатам кредитов на закупку винограда, взятым в 2022–2023 годах. Соответствующее постановление было принято на заседании правительства в четверг.