Պապոյան․ Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչին։
Քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը վերաբերող մի շարք հարցեր։
«Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով՝ զարգացնելով հարաբերությունները տարբեր երկրների հետ և, իհարկե, պահպանելով հարաբերությունները ավանդական գործընկերների հետ»,- նշել է Գևորգ Պապոյանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ հետաքրքրություն ներակայացնող և համագործակցության հեռանկարներ ունեցող մի շարք ուղղությունների, մասնավորապես՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, առևտրի, դեղագործության, մետաղագործության, առողջապահության, էներգետիկայի և այլ ոլորտներին առնչվող հարցերի։
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների համար առևտրատնտեսական հնարավորություններ ստեղծելու համատեքստում:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 18:42
Бизнесмену Самвелу Карапетяну как российскому гражданину будет оказано необходимое содействие, сказала на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-19 18:40
Мне очень понравился образцовый ответ президента России в ходе вчерашнего общения с главными редакторами СМИ, и я позволю себе плагиат: «Я даже думать на этот счет не хочу, даже обсуждать это не хочется». Об этом на еженедельном брифинге заявила официальный представитель МИД РФ Мария Захарова, отвечая на вопрос о возможных планах Алиева открыть так называемый Зангезурский коридор на фоне ирано-израильской войны.
-
2025-06-19 18:39
Москва ведет соответствующую работу с Ереваном и Баку с целью нормализации обстановки в регионе, заявила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-19 16:41
Около 550 граждан России были эвакуированы через Армению и Азербайджан в период с 14 июня, сообщила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.