Սպիտակ տուն․ ՆԱՏՕ մտնելու համար Ուկրաինան պետք է շահի պատերազմը
ԱՄՆ նախագահի վարչակազմում հայտնել են, որ Ուկրաինան պետք է հաղթի պատերազմում, որը նրա դեմ վարում է Ռուսաստանը, որպեսզի մտնի Հյուսիսատլանտյան դաշինք։ Այս մասին ճեպազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Նա հիշեցրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի ապագան է, որը պետք է շատ բան անի, որպեսզի միանա դաշինքին, որը պետք է անեն նրա բոլոր անդամ երկրները։
«ՆԱՏՕ-ն և Միացյալ Նահանգներն ասել են, որ սկզբում Ուկրաինան պետքէ շահի այս պատերազմը (որպեսզի մտնի ՆԱՏՕ), և մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի նա հաղթի»,- նշել է Քիրբին։
Սպիտակ տան ներկայացուցիչը նաև նշել է, որ ցանկացած պարագայում պատերազմի ավարտից հետո Ուկրաինան կունենա երկար սահման ՌԴ-ի հետ և «անվտանգության սպառնալիք ուկրաինացի ժողովրդի համար»։
«Հենց այդ պատճառով նախագահ (Բայդենը) G7-ի հանդիպման ժամանակ ստորագրել է երկկողմ համաձայնագիր անվտանգության մասին... որպեսզի երկար ժամանակի ընթացքում Ուկրաինայի ռազմապաշտպանական համալիրը կարողանա ունենալ ինքնապաշտպանության համար անհրաժեշտ ամեն ինչ։ Եվ դա ներառում է ԱՄՆ օգնությունը»,- նշել է Քիրբին։
Նա նաև ավելացրել է, որ Վաշինգտոնը կաշխատի Կիևի հետ յուրաքանչյուր քայլում, որպեսզի հասնի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.