Փամփուշտը ցանկապատի ներսով չի՞ կարողանում անցնի. Ներքին Հանդի բնակիչը՝ Փաշինյանի առաջարկած ցանկապատի մասին
Երկու տարի մենք աղաղակում ենք, ասում ենք, դիմում ենք գրում, որ դպրոցը, խմելու ջուրը, գերեզմանները, վարելահողերը կամ իրենց վերահսկողության, նշանառության տակ են, կամ էլ միջդիրքային հատվածում, Նիկոլ Փաշինյանը եկել ասում է՝ բա՞ վարելահողերը: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմում է Ներքին Հանդի բնակիչներից մեկը՝ խոսելով անցյալ շաբաթվա ավարտին Նիկոլ Փաշինյանի այցի մասին: Նա նշեց, վարչապետը գյուղացիներին վարելահողերի մասին է հարցրել, ինչը շատ է զարմացրել նրանց:
«Չեմ հասկանում, ինքը տեղյակ չի՞: Երկու օր է, ուղեղումս դա է պտտվում՝ էս ի՞նչ եկավ մեզ ասեց ու գնաց»,-հավելում է նա:
«Գյուղի բնակիչներն առաջին հերթին անվտանգության մասին հարցրեցին, հետո խմելու ջրի, տների տանիքների: Դե մեր խմելու ջրի աղբյուրը թշնամու վերահսկողության տակ ա, նոր ջրագիծ են կառուցում, այդ աշխատանքների վերաբերյալ խոսեցին: Բայց մեզ ավելի շատ մեր անվտանգությունն է հետաքրքրում, վտանգավոր գոտում ենք ապրում, տանիքը մեզ համար այնքան էական չէ, որքան մեր անվտանգությունը»,-ասում է բնակիչը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը գյուղացիների հետ զրույցում ասել է, որ Ներքին Հանդում էլ են սահմանազատման և սահամանգծման աշխատանքներ իրականացնելու, ինչպես Կիրանցում են իրականացվել:
«Կիրանցի հատվածում տեղադրված ցանկապատը ցույց տվեց, ասաց՝ Ներքին Հանդում էլ է էդպես լինելու, ո՛չ կենդանին կանցնի, ո՛չ թշնամին: Փամփուշտը ցանկապատի ներսով չի՞ կարողանում անցնի: Ի՞նչ կենդանի, գյուղում կենդանի էլ չունենք: Նշեց, որ նախկինում գծված սահմանով է լինելու: Սահմանազատման աշխատանքների համար հստակ ժամկետներ չասաց, ասաց՝ դա բարդ գործընթաց է»,-հավելեց Ներքին Հանդի բնակիչը:
«Ես ընդհանրապես հույս չունեմ այս սահմանազատումից: Մտածում եմ՝ հողը միայն կռվով են հետ վերցնում: Անզեն աչքով էլ երևում ա՝ նրանք նոր խրամատներ են փորում. չեմ պատկերացնում՝ ոնց են հետ քաշվելու մեր տարածքից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-28 15:59
Президент Армении Ваагн Хачатурян подписал указ об освобождении Мгера Шириняна от должности начальника управления вооружения и технического обеспечения Минобороны.
-
2025-03-28 15:55
Задержанные накануне отец и сын кандидата в мэры Гюмри от оппозиции Мартуна Григоряна – Карен и Камо Григоряны – были освобождены. Об этом сообщил адвокат Арсен Бабаян.
-
2025-03-28 15:52
На предстоящих в Гюмри выборах в Совет старейшин с небольшим отрывом лидирует правящая партия "Гражданский договор", об этом свидетельствуют данные опроса армянского представительства Gallup International Аssociation.
-
2025-03-28 15:44
Вчера в ходе дебатов, предшествовавших выборам в Совет старейшин Гюмри, один из кандидатов на пост мэра города Сарик Минасян сделал заявление об Арцахе, в котором разделил арцахцев и гюмрийцев. Об этом говорится в заявлении, распространенном организацией «Армения-Арцах».