ԵՄ-ն 100 000 եվրո օգնություն է հատկացնում ՀՀ-ում hեղեղումներից տուժածներին
Եվրոպական միությունը 100 հազար եվրո մարդասիրական օգնություն է հատկացրել Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում մայիսին հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների հետևանքով առավել շատ վնասներ կրած գյուղերին աջակցելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ԵՄ պատվիակությունը։
ԵՄ–ի այս ֆինանսավորումը հատկացվում է օժանդակելու համար Հայկական Կարմիր խաչի ընկերությանը խիստ անհրաժեշտ, այդ թվում՝ դրամական օգնություն և առաջնային անհրաժեշտության պարագաներ ուղարկելու գործում։
«Մարդասիրական օգնությունը միտված է օգուտ բերելու ընդհանուր առմամբ 5060 շահառուի, այդ թվում՝ 2 500 անհատի, որոնք դրամական օգնություն կստանան իրենց ամենահրատապ կարիքները լուծելու համար, և 2760 անհատի, որոնք աջակցություն կստանան կացարանի տրամադրման, ինչպես նաև ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման նպատակով: Աջակցությունն ուղղված է այն տնային տնտեսություններին, որոնց տները, ցանքատարածությունները, անասունները և պարենային պաշարներն ավերվել են հեղեղումների հետևանքով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.