Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆ․ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՈՉ ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ԼԻԱԿԱՏԱՐ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մինսկի խմբի լուծարումը նշանակում է ոչ թե խաղաղություն, այլ լիակատար, անվերապահ կապիտուլյացիա, քանի որ Մինսկի խումբը ստեղծվել էր առկա խնդիրները լուծելու համար: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Խնդիրները Ադրբեջանը լուծեց իրեն ցանկալի ձևով, գոնե այս պահի դրությամբ, Փաշինյանը դրա հետ հլու- հնազանդ համաձայնվել է և պարզ է, որ իրեն թույլ չեն տալիս արտաքին խաղացողներին ներգրավվել` նույնիսկ որպես երաշխավոր, նույնիսկ որպես միջնորդ: Ալիևը որևէ արտաքին խաղացողի ներս չի թողնում, Փաշինյանն էլ, որպեսզի իր կիրթ և կառուցողական գործընկերոջ խաթրից դուրս չգա, ինքն էլ է նույն թեզը շրջանառում»,-ասաց նա:
Պատգամավորը, անդրադառնալով ԱԳՆ վերջին հայտարարությանը, ասաց, որ 30 գյուղերի կենսական տարածքների Ադրբեջանի կողմից օկուպացիայի հարցը պետք էր բարձրացնել այն ժամանակ, երբ զորքերը հետ էին քաշում Շուռնուխից:
Պատգամավորը շեշտում է` Ադրբեջանի նպատակը խաղաղությունը չէ և գնալով Ադրբեջանը ավելի է «ցինիկանում», և այս առումով ԱԳՆ հայտարարությունում այն միտքը, որ աշնանը հնարավոր է էսկալացիա, շատ հավանական է:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 19:51
Итальянские специалисты приступили к реставрации мозаики бань дохристианского храма Гарни – единственного сохранившегося в Армении греко-римского колонного храма. Об этом сообщает итальянское агентство ANSA.
-
2025-05-15 19:48
Президент Азербайджана Ильхам Алиев 15 мая по приглашению премьер-министра Республики Албания Эди Рамы и президента Совета Европейского союза Антонио Кошты отбыл с рабочим визитом в Тирану для участия в 6-м саммите «Европейского политического сообщества», передают азербайджанские СМИ.
-
2025-05-15 19:43
Губернатор Калифорнии Гэвин Ньюсом назначил Армена Тамзаряна помощником судьи Апелляционного суда штата, а Мелиссу Балоян – судьёй Верховного суда округа Фресно. Об этом сообщает Армянская ассоциация юристов.
-
2025-05-15 19:37
Индия и Пакистан договорились продлить режим прекращения огня до 18 мая. Об этом, как передает РИА Новости, заявил первый вице-премьер, глава МИД Пакистана Исхак Дар.