«Հրապարակ»․ ՔՊ-Ի ԺՈՂՈՎԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ, ՀԱՅՏՆԻ Է` ԻՆՉ ՀԱՐՑԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովը, որը նշանակված է հունիսի 22-ին, որոշվել է անցկացնել Ջերմուկում։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը` հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականն ավելի վաղ գրել էր, որ ՔՊ-ն պատրաստվում է 4-րդ քաղաքական ժողովին, բայց անցկացման վայրը նախապես չեն հայտնում ընդդիմության պատճառով։
Այժմ թերթին հայտնի է դարձել ոչ միայն ժողովի անցկացման վայրը, այլև քննարկվելիք հարցերը։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ՔՊ մարզային կառույցներ հիմնել, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի դեպքում էր անում, հիմա ՔՊ-ն միայն տարածքային կառույցներ ունի: Դրանով Փաշինյանը փորձելու է ներկուսակցական կառավարումն ավելի կենտրոնաձիգ դարձնել»,– գրում է «Հրապարակը»:
Ըստ ԶԼՄ–ի` ենթադրվում է, որ նա Սերժ Սարգսյանի պես մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի մարզպետներին, որոնք կլինեն մարզի թիվ մեկ կուսակցականները, մինչդեռ այսօր տարածքային կառույցներ են գործում, և տվյալ քաղաքում գտնվող վարչությունը շատ դեպքերում մարզի մյուս քաղաքների ներկուսակցական խժդժությունների մասին տեղեկանում է ամենավերջում, երբ բանը բանից անցնում է, և ներթիմային ճակատամարտերը դառնում են հրապարակային ու ողջ մարզի քննարկման առարկան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 11:51
Обыски в Ширакской епархии ААЦ завершились, дверь резиденции открылась, сообщил корреспондент Sputnik Армения.
-
2025-06-27 11:06
Армянские силовики в эти минуты находятся в резиденции Католикоса в Первопрестольном Эчмиадзине. Об этом сообщает адвокат Мигран Погосян.
-
2025-06-27 11:04
Следственный комитет возбудил уголовное дело после распространения «фальшивой аудиозаписи», приписываемой премьер-министру Пашиняну, в которой он якобы даёт поручения руководителям СНБ и СК по конкретному уголовному делу.
-
2025-06-27 11:03
Депутата фракции «Справедливость» НС Арцаха Давида Галстяна вчера в полночь также арестовали по делу о «перевороте» архиепископа. На всех арестованных также были наложены дополнительные ограничения: запрещены посещения. Об этом пишет газета «Грапарак».