Բլինքենն Ալիևի հետ զրույցում նշել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի անհապաղ կնքման կարևորության մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում նշել է Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի անհապաղ կնքման կարևորությունը։ Դրա մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերի հրապարակած հաղորդագրության մեջ։
«Պետքարտուղարն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի շարունակական առաջընթացը խաղաղության համաձայնագրի ուղղությամբ և ընդգծել համաձայնագրի անհապաղ կնքման կարևորությունը։ Նա կրկնել է, որ Միացյալ Նահանգները ցանկացած ձևով հավատարիմ է մնում կողմերի համար շահավետ հետագա ներգրավվածության պահպանմանը:
Ընդգծելով Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների կարևորությունը՝ պետքարտուղարն ընդգծել է Ադրբեջանի հետ կառուցողական համագործակցության անհրաժեշությունն ընդհանուր կլիմայական և էներգետիկ նպատակներին հասնելու համար: Բլինքենը շեշտել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է COP29-ի բարեհաջող անցկացմանը նպաստելուն: Նա կոչ է արել ամրապնդել ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները։
Բլինքենը վերահաստատել է Ադրբեջանին իր կոչը ՝ հավատարիմ մնալու մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին։ Նա Ադրբեջանին կոչ է արել դա անել հնարավորինս շուտ»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցչի հայտարարության մեջ:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.