ԱԱԾ․ Ադրբեջանը ՀՀ-ին է փոխանցել ենթադրաբար 2022թ-ին զոհված 2 զինծառայողի դիակ-մասունքներ
Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել զոհված 2 հայ զինծառայողի դիակ–մասունքներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։
Նշվում է, որ նրանք ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողներ են։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները 2022–ի սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-19 11:13
Объявляя о согласовании текста проекта «мирного договора» с Азербайджаном, делается попытка распространить лживую пропаганду о том, что власти несут мир, но даже члены «ГД» признают, что кошмар еще впереди. Об этом пишет газета «Грапарак».
-
2025-03-19 11:10
Азербайджанцы снесли памятник погибшим в Великой Отечественной войне на оккупированных территориях села Неркин Ханд в Сюникской области Армении. Об этом сообщает в среду газета "Грапарак" со ссылкой на старосту села Хачатура Багдасаряна.
-
2025-03-19 11:07
Минобороны Армении в очередной раз опровергло сообщение Баку об обстреле азербайджанских позиций на границе.
-
2025-03-19 11:05
Оппозиционный мэр Стамбула Экрем Имамоглу задержан по делу об организации, занимающейся коррупцией и подкупом. Об этом сообщают турецкие СМИ со ссылкой на прокуратуру города.