Լավրով․ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը չի քննարկվել Ալմաթիի ԱԳՆԽ-ում
Երևանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) պաշտոնական փաստաթղթեր չի ուղարկել, որ կազմակերպության անդամները քննարկեն Հայաստանի հեռանալու հնարավոր հետևանքները։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ալմաթիում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում։
Նրա խոսքով` ՀԱՊԿ-ի կազմից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը չի քննարկվել միավորման անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում, քանի որ համապատասխան հարցում չի եղել:
Լավրովը նշել է, որ չեն քննարկվել նաև նման քայլի հնարավոր հետևանքները:
«Գուշակելը, թե ինչ կլիներ, եթե․․․ դիվանագիտության ավանդույթներում չկա։ Ինչպես ասացի, այո՛, այսօր ՀՀ արտգործնախարարը ներկա չի եղել նիստին, բայց որևէ փաստաթուղթ Հայաստանից, որևէ պաշտոնական քայլ, որն անհրաժեշտ կդարձներ քննարկել տեղի ունեցածի հետևանքները, չի եղել», - ավելացրել է նա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 21:03
Заявление Республиканской партии Армении.
-
2025-06-25 20:57
В суд направлены ходатайства о применении в отношении 16 человек меры пресечения в виде ареста. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Следственного комитета Армении.
-
2025-06-25 19:48
Лидер движения «Священная борьба» Баграт Галстанян и его сторонники находятся в суде.
-
2025-06-25 19:43
Происходящие в данный момент в Армении процессы – это очередное проявление борьбы властей против инакомыслящих с применением инструментов правоохранительной системы.